Հանդիսավոր երդման արարողություն
8 Мая, 2009 00:00Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 50-ամյա հոբելյանի հանձնաժողովի միջոցառումների շրջանակներում ս.թ. մայիսի 8-ին «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամը Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ (Վ. Սարգսյանի փողոց) կազմակերպեց Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների ավարտական դասարաների 500 աշակերտների խորհրդանշական երդման արարողություն:
Հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՀՀ պաշտպանության նախարարության, Երևանի քաղաքապետարանի, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի ներկայացուցիչներ: Այնուհետև միջոցառման մասնակիցները հանդիսավոր երթով շարժվեցին դեպի «Եռաբլուր» պանթեոն, ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի, զոհված ազատամարտիկների շիրիմներին: