Հանդիսավոր միջոցառում` նվիրված Շուշիի ազատագրման 17-րդ տարեդարձին
8 Мая, 2009 00:00ՀՀ ՊՆ պահպանման և սպասարկման, ինչպես նաև կապի առանձին զորամասերի հրամանատարության և Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավարության նախաձեռնությամբ մայիսի 8-ին զորամասում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում` նվիրված Շուշիի ազատագրման 17-րդ տարեդարձին:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ, հյուրեր, համայնքի մի շարք դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ:
Ողջունելով և տոնի առթիվ շնորհավորելով ներկաներին` Ս. Օհանյանն անդրադարձավ արցախյան հերոսամարտի տարեգրությանը, փաստեց, որ մեր հայրերի ու պապերի կերտած մայիսյան հաղթանակներից ոգևորված մենք էլ միահամուռ կերտեցինք մեր ժամանակի պատմությունը: Պատմություն, որն էլ իր հերթին յուրահատուկ դաս է մատաղ սերնդի համար: Ելույթներ ունեցան նաև սպորտի և երիտասարդության հարցերով նախարարի տեղակալ Խ. Ասրյանը և Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավար Ա. Քոթանջյանը: Միջոցառման ավարտին զորամասի հրամանատար, գնդապետ Կ. Մարգարյանը պարգևատրվեց «Սյունյաց արծիվներ» հասարակական կազմակերպության «Լեռնահայաստանի արծիվ» հուշամեդալով: Արցախի «Մայրական երախտագիտություն» հուշամեդալով էլ պարգևատրվեցին մի խումբ սպաներ: Տոնական հանդիսությունը եզրափակվեց համերգային ծրագրով: