Անակնկալ նախաձեռնություն

9 Мая, 2009 00:00
Մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառումների շրջանակներում մայիսի 9-ին յուրօրինակ նախաձեռնություն իրականացրին ՀՀ պաշտպանության նախարարությունը և «Բրաբիոն ֆլորա սերվիսը»:

Ազգային բանակի երեք զինծառայողների, ովքեր 2008թ. ուսումնական տարվա ընթացքում աչքի էին ընկել մարտական պատրաստության բարձր ցուցանիշներով, օրինակելի և կարգապահ վարքով, հաճելի անակնկալ մատուցվեց: Տոնական օրը նրանք հնարավորություն ունեցան «Բրաբիոն» ծաղկի խանութից ընտրել իրենց հավանած ծաղկեփունջը և ուղևորվել տուն՝ հանդիպելու հարազատների հետ: Զինծառայողներից յուրաքանչյուրի համար, անտարակույս, այս օրը կհիշվի ամբողջ կյանքում: Իսկ գլխավոր անակնկալը, ինչը մեծ ուրախություն պատճառեց թե զինվորներին, և թե նրանց ծնողներին, նրանց տրամադրված կարճաժամկետ արձակուրդն էր:
  • Поделиться