ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպանին

12 Мая, 2009 00:00
Ս.թ. մայիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ս. Սուխորենկոյին:

Ողջունելով դեսպանին` Ս. Օհանյանն ընգծեց, որ հայ-բելառուսական ռազմական և ռազմատեխնիկական հարաբերությունները շարունակում են զարգանալ, ինչի վկայությունն է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի 2008թ. նոյեմբերին կայացած նիստի ընթացքում երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև ստորագրված համագործակցության ծրագիրը: Ընդգծվեց նաև, որ երկու պետությունները հաջողությամբ համագործակցում են ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում: Այս համատեքստում կարևորվեց ՀՀ ՊՆ պատվիրակության մասնակցությունը Բելառուսի Հանրապետությունում մայիսի 19-ից 20-ը կայանալիք ՀԱՊԿ միջպետական ռազմատեխնիկական համագործակցության կոմիտեի նիստին: Կողմերը քննարկեցին նաև ռազմական բնագավառում երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և դրանք առավել խորացնելու հեռանկարներին առնչվող հարցեր:
  • Поделиться