ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

13 Мая, 2009 00:00
Ս.թ. մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարության Պաշտպանական քաղաքականության վարչության պետ, գնդապետ Դավիթ Տոնոյանն ընդունեց քառօրյա այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ ռազմական քոլեջի ունկնդիրներին, որոնց կազմում էին բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական պաշտոնյաներ:

Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ փոխանակեցին տարածաշրջանային և արտատարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, անդրադարձան ՀՀ զինված ուժերում ընթացող պաշտպանական բարեփոխումների ընթացքին և միջազգային պաշտպանական համագործակցությանը, ներկայացվեցին ՀՀ Պաշտպանական քաղաքականության գերակայություններն ու երկրի անվտանգության ապահովման որոշ մոտեցումներ: Հանդիպման ավարտին կողմերը քննարկումները գնահատել են արդյունավետ, նման այցելությունները համարելով օգտակար` ԱՄՆ պաշտպանության և անվտանգության հարցերով պատասխանատու ապագա ղեկավարների կողմից տարածաշրջանային զարգացումներին մոտիկից ծանոթանալու և տարածաշրջանի վերաբերյալ իրատեսական կարծիքներ ձևավորելու առումով:
  • Поделиться