Պաշտպանության նախարարի հանդիպումը Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլլի հետ

14 Мая, 2009 00:00
Ս.թ. մայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլլին: Ընդգծելով երկու պետությունների համագործակցության բարձր մակարդակը՝ զրուցակիցներն անդրադարձան պաշտպանական բնագավառում փոխգործակցությանը:

Բարձր գնահատվեց ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների փուլում բրիտանացի փորձագետների կողմից տրամադրվող գործնական և խորհրդատվական աջակցությունը՝ մասնավորապես ռազմավարական պաշտպանական վերանայման, ՀՀ ԶՈՒ անձնակազմի ուսուցման և վերապատրաստման ծրագրերի շրջանակներում: Նշվեց, որ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի համագործակցությունը պաշտպանական բնագավառում իրականացվում է նաև ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Քննարկվեցին նաև հետագա համագործակցության խնդիրները:
  • Поделиться