Քարոլայն Քոքսը՝ Հայաստանում
15 Июня, 2009 00:00Օրերս Հայաստանում էր Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Քարոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի մի խումբ փորձագետներ: Նրանք այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և ուսումնասիրություններ կատարել Հայաստանի և Արցախի պատմության վերաբերյալ:
Ս.թ. հունիսի 15-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Քարոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: