Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանին

30 Июня, 2009 00:00
Ս.թ. հունիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Անդրեա Վիկտորինիին` վերջինիս պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց դեսպանին` արդյունավետ համագործակցության, ինչպես նաև երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ներդրած անձնական ավանդի համար և հաջողություն մաղթեց նրան հետագա առաքելություններում:

Ս.Օհանյանը բարձր գնահատեց դեսպանի գործունեությունն ու ջանքերը` ուղղված Հայաստանի և Գերմանիայի միջև պաշտպանական համագործակցության զարգացմանը, մասնավորապես` ռազմակրթական և ռազմաբժշկական բնագավառներում, ինչպես նաև խաղաղապահ առաքելություններում: Հանդիպման ավարտին կողմերը հույս հայտնեցին, որ հայ-գերմանական հարաբերություններն ու բարեկամական կապերն էլ ավելի կամրապնդվեն, այդ թվում նաև` պաշտպանական ոլորտում:
  • Поделиться