Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանին

3 Июля, 2009 00:00
Ս.թ. հուլիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Սայեդ Ալի Սաղայիանին:

Ս. Օհանյանը շնորհավորեց դեսպանին Իրանում կայացած նախագահական ընտրություններում պարոն Մահմուդ Ահմադինեժադի վերընտրվելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ հայ-իրանական երկկողմ հարաբերությունները կամրապնդվեն և կթևակոխեն զարգացման որակական նոր փուլ: Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատեցին Հայաստանի և Իրանի դիրքորոշումները տարածաշրջանային և երկկողմ համագործակցության խնդիրներում, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ: Պարոն Սայեդ Ալի Սաղայիանը ՀՀ պաշտպանության նախարարին փոխանցեց Իրանի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Մոհամմադ Նաջարի` Իրան այցելելու հրավերը:
  • Поделиться