Արտերկրի ռազմաուսումնական հաստատություններում վերապատրաստված հայ սպաների հերթական հոսքը վերադարձել է հայրենիք

10 Июля, 2009 00:00
Ս.թ. հուլիսի 10-ին Սեյրան Օհանյանն ընդունել է օտարերկրյա ռազմաուսումնական հաստատություններում ուսանած հայ սպաներին: Ողջունելով և ուսումնառությունն ավարտելու կապակցությամբ շնորհավորելով՝ պաշտպանության նախարարը նրանց մաղթեց անձնական և ծառայողական հաջողություններ:

Ս. Օհանյանը հույս հայտնեց, որ արտերկում սպաների ձեռք բերած գիտելիքները, հմտություններն ու փորձառությունը կնպաստեն հայոց բանակի հետագա զարգացմանը: Հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը ստորագրեց նրանց նոր պաշտոնների նշանակման հրամանները:
  • Поделиться