ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց Հայաստանում Իտալիայի դեսպանին
28 Июля, 2009 00:00Ս.թ. հուլիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Բրունո Սկապինիին։ Ս. Օհանյանը շնորհավորեց դիվանագետին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ հայ-իտալական համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի վերջինիս պաշտոնավարման ընթացքում։
Ընդգծելով Իտալիայի` որպես Եվրամիության և ՆԱՏՕ-ի առանցքային անդամներից մեկի հետ համագործակցությունն ընդլայնելու Հայաստանի շահագրգռությունը, ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ մեր երկիրը խրախուսում է Եվրամիության հետ համագործակցության խթանման նախաձեռնությունները, մասնավորապես` Եվրոպական հարևանության և Արևելյան գործընկերության ծրագրերը: Անդրադառնալով հայ-իտալական համագործակցությանը պաշտպանական բնագավառում, Ս. Օհանյանը հույս հայտնեց, որ այն կշարունակի զարգանալ ռազմական կրթության, խաղաղապահության, ռազմական բժշկության և այլ բնագավառներում: