Հայտարարություն

31 Июля, 2009 00:00
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը նախատեսում է կազմակերպել և անցկացնել բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, բանակի հանդեպ հանրության սիրո ու վստահության մեծացմանը նպաստող տեղեկատվական արշավներ` այդ նպատակով ընդլայնելով համագործակցությունը հայրենիքի պաշտպանության, բանակի և զինծառայության թեմաներով ստեղծագործող խմբերի, անհատների հետ:
Առաջիկայում կմեկնարկի տեսաֆիլմերի սցենարական մտահղացումների մրցույթը: Մանրամասների մասին կարելի է տեղեկանալ` զանգահարելով ՊՆ ՏՀԿ վարչություն` 294430 հեռախոսահամարով:

  • Поделиться