ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց Հայաստանում Բրազիլիայի դեսպանին

4 Августа, 2009 00:00
Ս.թ. օգոստոսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանն ընդունեց Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարսելա Նիկոդեմոսին։ Շնորհավորելով դիվանագետին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ` պաշտպանության նախարարը հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-բրազիլական հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն և կընդգրկեն համագործակցության նոր ոլորտներ։

Ընդգծելով Լատինական Ամերիկայի երկրների և մասնավորապես Բրազիլիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ներառյալ պաշտպանական բնագավառում հարաբերությունները զարգացնելու Հայաստանի շահագրգռվածությունը` Ս. Օհանյանն առաջարկեց կազմակերպել փորձագիտական խմբերի փոխայցելություններ: Նշվեց, որ պաշտպանական համագործակցության զարգացմանը մեծապես կնպաստի Բրազիլիայի ռազմական կցորդի հավատարմագրումը Հայաստանում:
  • Поделиться