ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել են զինվորական կոչումներ

19 Сентября, 2009 00:00
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հրամանգրեր է ստորագրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Հայկազ Պապիկի ԲԱՂՄԱՆՅԱՆԻՆ եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Արշալույս Զավենի ՓԱՅՏՅԱՆԻՆ գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին:
Հանրապետության Նախագահի նույն օրվա այլ հրամանգրերով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Պողոս Լյովայի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Արշակ Հենզրիկի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

  • Поделиться