ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է

23 Сентября, 2009 00:00
Վերջերս որոշ ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումների, մասնավորապես` «Զինծառայողները բողոքում են» հոդվածի («Հրապարակ» N 178 /388/, 22.09.2009թ., հեղինակ Սյուզան Սիմոնյան), FM 102 ռադիոկայանի 22.09.2009թ. լուրերի առավոտյան թողարկման առնչությամբ, թե Մեղրու զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Միհրան Սերգեյի Մախսուդյանը անմարդկային վերաբերմունք է դրսևորում ժամկետային զինծառայողների նկատմամբ, իր աշխատասենյակում առանց վկաների ներկայության ծեծի է ենթարկել շարքային Սեմյոն Ուկլեինին, ով մահամերձ վիճակում գտնվում է Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալում` ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է.
Նշված փաստերը չեն համապատասխանում իրականությանը, Մեղրու զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Միհրան Սերգեյի Մախսուդյանը ընդհանրապես կապ չունի վերը նշված դեպքի հետ, շարքային Ս. Ուկլեինին ընդհանրապես ծեծի չեն ենթարկել:

  • Поделиться