ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26 Сентября, 2009 00:00Ադրբեջանի ՊՆ մամուլի քարտուղար Էլդար Սաբիրօղլուն սեպտեմբերի 25-ին կրկին հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ, որտեղ նշում է, թե վերջին մեկ տարվա ընթացքում զորավարժությունների ժամանակ, իբր վատ կառավարման հետևանքով, զոհվել են 10 հայ զինծառայողներ, իսկ վերջին զորավարժության ժամանակ 76 զինծառայողներ հրաժարվել են մասնակցել ուսումնական վարժանքներին:
Արդեն սովորական դարձած ադրբեջանական տեղեկատվական կեղծիքներին ի պատասխան, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Սաբիրօղլուի հաղորդած լուրերը բացարձակ սուտ են, ոչ մի կապ չունեն իրականության հետ և ընդամենը Ադրբեջանի ՊՆ մամլո խոսնակի հիվանդ երևակայության հետևանք են:
Իսկ Ադրբեջանի ռազմական ղեկավարությանը խորհուրդ ենք տալիս ցանկալին որպես իրականություն ներկայացնելու և զավեշտալի ստեր տարածելու փոխարեն զբաղվել սեփական բանակում տիրող անմխիթար վիճակով և անմարդկային բարքերի վերացմամբ:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն