Պաշտպանության նախարարությունը պարզաբանում է
30 Сентября, 2009 00:00Վերջերս ԶԼՄ-ներում տարածված հրապարակումների և քաղաքացի Քիշմիշ Քլոյանի` ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված բաց նամակի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է.
Քիշմիշ Քլոյանի որդին` ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի թիվ 5060 զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Համլետի Մերոյանը, ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է ընդունվել 5 (հինգ) անգամ: Առաջին անգամ ընդունվել է ԿԿԶՀ վնասվածքաբանական բաժանմունք 29.12.08թ.-ին` «Ձախ ճաճանչոսկրի ս/3 շրջանի փակ կոտրվածք` բեկորների տեղաշարժով» ախտորոշումով: Նշանակվել է կոնսերվատիվ բուժում` ոսկրաբեկորների ռեպոզիցիա, գիպսային անշարժացում:
Քիշմիշ Քլոյանի որդին` ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի թիվ 5060 զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Համլետի Մերոյանը, ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է ընդունվել 5 (հինգ) անգամ: Առաջին անգամ ընդունվել է ԿԿԶՀ վնասվածքաբանական բաժանմունք 29.12.08թ.-ին` «Ձախ ճաճանչոսկրի ս/3 շրջանի փակ կոտրվածք` բեկորների տեղաշարժով» ախտորոշումով: Նշանակվել է կոնսերվատիվ բուժում` ոսկրաբեկորների ռեպոզիցիա, գիպսային անշարժացում:
07.01.09թ. «Ջրծաղիկ, վեզիկուլյո-պոստուլյալ ձև, միջին ծանրության ընթացք» ախտորոշումով տեղափոխվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղից դուրս է գրվել 15.01.09թ. և վերադարձվել ԿԿԶՀ վնասվածքաբանական բաժանմունք: Կատարվել է հսկողական ռենտգենոգրաֆիա և հայտնաբերվել է ոսկրաբեկորների լրիվ տեղաշարժ, ինչի պատճառով անհրաժեշտություն է առաջացել վիրահատական բուժման` օստեոսինթեզ ընդհանուր անզգայացմամբ:
22.01.09թ. ընդհանուր անզգայացման տակ վիրահատվել է` «Ձախ ճաճանչոսկրի դիստալ ծայրի վերոսկրային օստեոսինթեզ մետաղական հարթակով և պտուտակներով»: Հետվիրահատական շրջանը ընթացել է հարթ, նշանակվել է ֆիզիոթերապևտիկ բուժում:
11.02.09թ. դուրս է գրվել ստացիոնարից 30 օրյա արձակուրդի և հետագա կրկնակի փորձաքննության խորհրդատվությամբ` ըստ գերատեսչական ենթակայության:
25.03.09թ. Է.Մերոյանը կրկնակի անգամ հոսպիտալացվել է ԿԿԶՀ վնասվածքաբանական բաժանմունքում` ստացիոնար հետազոտման և բուժման նպատակով: Կատարվել են կլինիկո-ռենտգենաբանական հետազոտումներ և հաշվի առնելով կոտրվածքի շրջանի ոչ լրիվ սերտաճումը` 03.04.09թ. դուրս է գրվել զորամաս` խորհուրդներով:
11.05.09թ. երրորդ անգամ ընդունվել է ԿԿԶՀ` ստացիոնար հետազոտման և բուժման նպատակով: Կատարվել են կլինիկո-ռենտգենաբանական հետազոտումներ, կոտրվածքի սերտաճումը կայացել էր:
15.05.09թ. կատարվել է մետաղական կոնստրուկցիայի հեռացում: Հետվիրահատական շրջանը` հանգիստ, ստացել է ԲՖԿ և 02.06.09թ. դուրս է գրվել զորամաս խորհրդատվությամբ` 15 օր ազատել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:
10.06.09թ. չորրորդ անգամ ընդունվել է ԿԿԶՀ վնասվածքաբանական բաժանմունք` ՀՌԲՀ և ԿՌԲՀ փորձաքննության նպատակով: 12.06.09թ. կատարվել է ԷՍԳ, ԷխոՍԳ, թերապևտի կոնսուլտացիա` պաթոլոգիա չի հայտնաբերվել: 01.07.09թ. կատարվել է պրոֆ. Ա.Ս.Սիսակյանի կոնսուլտացիան` սիրտ-անոթային համակարգի պաթոլոգիա չի հայտնաբերվել: 01.07.09թ. Մխիթար Հերացու անվ. բժշկական համալսարանի կենտրոնում կատարվել է սրտի ուլտրաձայնային հետազոտություն` պաթոլոգիա չի հայտնաբերվել:
30.07.09թ. ԿՌԲՀ որոշումով, համաձայն ՀՀ ՊՆ 378-06 հր. համապատասխան հոդվածի, ճանաչվել է պիտանի ոչ շարային ծառայության` 15 օր ազատելով ծառայողական պարտականություններից: 31.07.09թ. դուրս է գրվել զորամաս: 21.08.09թ. Է.Մերոյանը հինգերորդ անգամ ընդունվել է ԿԿԶՀ վնասվածքաբանական բաժանմունք` ձեռքի և սրտի կողմից գանգատներով: Կատարվել են կլինիկո-ռենտգենաբանական հետազոտումներ, ախտորոշվել է «Ձախ ճաճանչոսկրի ս/3 շրջանի սերտաճած կոտրվածք` ֆունկցիայի աննշան խանգարումով»:
22.08.09թ. կատարվել է ԷՍԳ` պաթոլոգիա չի հայտնաբերվել: 31.08.09թ. սրտաբան Գ.Հարությունյանի կողմից կատարվել է զննում` պաթոլոգիա չի հայտնաբերվել:
03.09.09թ. ԿՌԲՀ որոշումով, համաձայն ՀՀ ՊՆ 378-06 հր. համապատասխան հոդվածի, ճանաչվել է պիտանի ոչ շարային ծառայության:
04.09.09թ. ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետի կողմից նշանակվել են լրացուցիչ հետազոտումներ «Նորք-Մարաշ» սրտաբանական կենտրոնում, հոգեբույժի կոնսուլտացիաներ կայազորային հոսպիտալում: Կատարված հետազոտությունների և կոնսուլտացիաների արդյունքում պաթոլոգիա չի հայտնաբերվել:
Հայտնում ենք նաև, որ վերոնշյալ տեղեկատվությունը ներկայացվել է ՀՀ վարչապետին, կրկնօրինակն ուղարկվել է Քիշմիշ Քլոյանին` ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Սասունիկ:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն