Հանդիսավոր միջոցառում ՀՀ ՊՆ վարչական համալիրում
3 Октября, 2009 00:00Ս.թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում «Տաշիր» բարեգործական հիմնադրամը ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնեց ՈՒազ մակնիշի 10 մեքենա: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Է. Ապրիամովը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ա. Փայտյանը, ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմը: Բացման խոսքում ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վ. Ավետիսյանը նշեց, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից այս նվիրատվությունն առաջինը չէ, և զինված ուժերի անձնակազմը մշտապես բարձր է գնահատում նման նախաձեռնությունները:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախագահ Վ. Կարապետյանը իր հերթին համոզմունք հայտնեց, որ պաշտպանության նախարարության հետ հիմնադրամի համործակցությունը կլինի շարունակական:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն