Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

23 Октября, 2009 00:00
Հոկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնեց Սլովակիա` որպես Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերին (ՄԱԱՈՒ) զորախումբ տրամադրող երկրի պատվիրակության ղեկավար, Բրատիսլավայում կայանալիք ՄԱԱՈՒ ձևաչափով պաշտպանության նախարարների աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով: Հանդիպմանը կմասնակցեն նաև Աֆղանստանի պաշտպանության նախարարը, Աֆղանստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, Ընդհանուր պաշտպանական և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատարը: Սլովակիա այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և մի քանի պետությունների պաշտպանության նախարարների հետ:

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

  • Поделиться