Հանդիպում ՀՀ պաշտպանության նախարարությունում
24 Октября, 2009 00:00Հոկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց այցով Հայաստանում գտնվող պարոն Հասան Օբեյդ Ալ Հալիլին /Սիրիայի Արաբական Հանրապետություն/: Հանդիպման ընթացքում Ս. Օհանյանն ընդգծեց, որ Մերձավորարևելյան տարածաշրջանի հետ բազմակողմանի կապերի հաստատումն ու ամրապնդումը ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից է, իսկ հայ-սիրիական հարաբերությունները գնահատվում են որպես այս քաղաքականության կարևոր բաղադրատարր:
Զրուցակիցները նշեցին, որ հայ և սիրիացի ժողովուրդների դարերից եկող ավանդական բարեկամությունը ամուր հիմք է հանդիսանում երկկողմ հարաբերությունները պետական մակարդակով զարգացնելու համար, իսկ հայ-սիրիական հարաբերությունները կարող են առաջատար դեր խաղալ` դառնալով կապող օղակ Հայաստանի Հանրապետության և արաբական աշխարհի միջև:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն