Կոլեգիայի նիստ ՀՀ ՊՆ վարչական համալիրում

30 Октября, 2009 00:00
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ անցկացվեց ՊՆ Կոլեգիայի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին հակաօդային պաշտպանության և ավիացիայի համակարգին վերաբերող հարցեր:
Նիստի ընթացքում ելույթներ ունեցան ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Ս. Գալստյանը, զորամիավորումների հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների պետեր, ավիացիոն զորամասերի հրամանատարներ, ովքեր իրենց զեկույցներում անդրադարձան հակաօդային պաշտպանության և ռազմական ավիացիայի հրատապ լուծում պահանջող խնդիրներին:

Ամփոփելով Կոլեգիայի նիստի աշխատանքները` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանգամանալից խոսեց զորատեսակների անձնակազմերի մասնագիտական պատրաստության կատարելագործման, սպառազինության և ռազմական տեխնիկայի համալիր վերազինման և արդիականացման, մարտական պատրաստության գործընթացի արդյունավետ կազմակերպման մասին: Հետագա անելիքների կազմակերպման վերաբերյալ հրամանատարական կազմին տրվեցին համապատասխան հանձնարարականներ: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Поделиться