Կրտսեր հրամանատարներն ուղևորվեցին հետագա ծառայության վայրեր

4 Ноября, 2009 00:00
Նոյեմբերի 4-ին ԶՈՒ մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական բրիգադում տեղի ունեցավ կրտսեր հրամանատարների` սերժանտների հերթական թողարկումը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, բարձրաստիճան զինվորականներ: Ազգային բանակը բանիմաց ու պատրաստված կրտսեր հրամանատարներով համալրելու համար բրիգադի հրամկազմն ուսումնական փուլն անցկացրել է լիարժեքորեն` բաց չթողնելով ծրագրով նախատեսված ոչ մի դասընթաց:

Ողջունելով և ուսումնական փուլի ավարտման կապակցությամբ շնորհավորելով բրիգադի հրամկազմին և նորընծա սերժանտներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ լինել հրամանատար` նշանակում է կրել պատասխանատվություն. «Այս գիտակցությամբ պետք է համակված լինեն նորընծա կրտսեր հրամանատարները և ուսումնառության ամիսներին ձեռք բերած փորձն ու գիտելիքները ջանադրաբար փոխանցեն իրենց ենթականերին»: Արարողության ընթացքում ստանալով իրենց վկայականները և հրաժեշտ տալով զորամասի դրոշին` կրտսեր հրամանատարները ուղևորվեցին հետագա ծառայության վայրեր: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Поделиться