RA Military Commissar

RA MILITARY COMMISSAR

Henrik Muradyan

major general

Appointed Republic of Armenia Military Commissar on June 10, 2013.

Read More

Վարչության գործունեության մասին

Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատի ավելի քան 90-ամյա պատմության ընթացքում հատուկ տեղ է գրավում զինվորական կոմիսարիատների մասնակցությունը մեր նորաստեղծ անկախ հանրապետության սահմանների պաշտպանության կարևոր գործում: 
Հայոց բանակի համար թե պատերազմը, թե բանակաշինության ծանրագույն փորձությունները դարձան մեր անկախ պետականության, հայ ժողովրդի անվտանգության պահպանման կարևորագույն երաշխիքը, հայ ժողովրդի հայրենասիրության, հպարտության և ոգևորության աղբյուրը:
Այս ամենի սկիզբը եղավ 1988թ. մեր ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը, Ղարաբաղյան պատերազմը, հայոց պետականության վերականգնումը և Ազգային բանակի ստեղծումը:
Հայաստանի զինված ուժերի ստեղծմանը, հատկապես սկզբնական ժամանակաշրջանում, իր անմիջական մասնակցությունն է ունեցել այն ժամանակվա հանրապետության զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը:
Այդ բարդ խնդիրն իրագործելու համար տարածքային բոլոր զինվորական կոմիսարիատները պատասխանատվությամբ և պատվով կատարեցին իրենց առաջադրանքները: Այդ հարցում անգնահատելի է գեներալ-մայոր Հարությունյանի դերը, որը 1993թ. սեպտեմբերից ղեկավարում էր նորաստեղծ գլխավոր կազմզորահավաքային վարչությունը, որի կազմում էր նաև ՀՀ զինվորական կոմիսարիատը: 1994-1995թթ. կարճ ժամանակաշրջանում զինվորական կոմիսարիատների ջանքերի շնորհիվ զորամասերը համալրվեցին մի քանի հազար զինապարտներով, որոնց շնորհիվ, ամրապնդվեց հայրենիքի սահմանների պաշտպանությունը: Հետագայում գեներալ-մայոր Հարությունյանի ղեկավարությամբ հանարապետական և տարածքային զինվորական կոմիսարիատներում մշտապես աշխատանքներ էին տարվում մարտական և զորահավաքային պատրաստականության բարձրացման, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կազմակերպման, ինչպես նաև երիտասարդ սերնդի շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակության բարելավման ուղղությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարի 1992թ. օգոստոսի 18-ի հրամանով զինվորական կոմիսարիատների առջև դրվել էին բարդ խնդիրներ` կազմակերպել զինվորական կոմիսարիատներին կից տարածքային պաշտպանության գումարտակներ: Բոլոր զինվորական կոմիսարիատները ներգրավվեցին այդ կարևոր և հրատապ խնդրի իրագործմանը և կարճ ժամանակում կազմավորեցին այդ գումարտակները: 
Ստեղծված գումարտակները, պատվով կատարելով մարտական առաջադրանքներ, հետագայում դարձան նոր կազմավորվող ստորաբաժանումների նախահիմքը: 
Բարդ ու լարված պատերազմական իրավիճակում ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 1993-1994թթ. ուսումնական հավաքների զորակոչվեցին և զորքեր ուղարկվեցին հազարավոր պահեստազորի զինապարտներ և մեծ քանակի ավտոտրանսպորտային տեխնիկա, ինչը կարևոր դեր խաղաց հաղթանակի վերջնական կայացման և սահմանների պաշտպանության գործում: 
1991թ. «Զինապարտության մասին» ՀՀ օրենքն ընդունելուց հետո տարածքային զինվորական կոմիսարիատներին հրահանգ տրվեց կազմակերպել առաջին զորակոչը: Ի պատիվ մեր ժողովրդի և զինվորական կոմիսարիատների անձնակազմի` 1992թ. աշնանը հաջողվեց առաջին զորակոչիկներին կազմակերպված ներկայացնել հավաքակայան` զորամասեր ուղարկելու համար:
ՀՀ և տարածքային զինվորական կոմիսարիատների մարտական և զորահավաքային պատրաստականության, զորակոչային աշխատանքների և ընդհանուր ծառայողական գործունեության մակարդակի, ինչպես նաև զինծառայողների գիտելիքների, ունակությունների ու հմտությունների կատարելագործման համար սահմանվել են հետևյալ հիմնական խնդիրները.

  • նախապատրաստել և անցկացնել զորահավաք, մարդկային և տրանսպորտային ռեսուրսների հաշվառում, երիտասարդներին նախապատրաստել զինվորական ծառայությանը,
  • կազմակերպել պարտադիր զինվորական ծառայության զորակոչը և անցկացնել զինապարտների զինվորական հմտությունների կատարելագործման ու վերապատրաստման վարժական հավաքներ,
  • մշակել մարդկային և տրասնպորտային ռեսուրսների զորահավաքի անցկացման պլանները և պատրաստել զորահավաքային ռեսուրսների հաշվին զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային պահանջների բավարարմանն ուղղված առաջարկություններ,
  • ԶՈՒ և այլ զորքերի համալրման և համալրման նպատակով կատարել կարգագրերը և հայտերը,
  • տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ, համաձայն զորահավաքային պլանի` կազմակերպել սահմանված ժամկետներում և պահանջվող քանակով մարդկային և տրանսպորտային ռեսուրսների զորակոչը և զորամասեր առաքումը,
  • տեսական և գործնական պարապմունքների ու վարժական հավաքների միջոցով կազմակերպել զինվորական կոմիսարիատները պատերազմական ժամանակաշրջանի հաստիքներով համալրելու նապատակով կցագրված զինապարտների, անձնակազմի և տեխնիկական աշխատողների նախապատրաստումը,
  • կատարել պայմանագրային զինվորական ծառայության անցնելու նպատակով թեկնածուների ընտրություն, նախապատրաստել նրանց փաստաթղթերը և ներկայացնել համապատասխան զորամասեր,
  • կազմակերպել նախազորակոչային տարիքի երիտասարդների սկզբնական զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիների և պահեստազորայինների անվանական, քանակական և որակական հաշվառումը,
  • վարել պահեստազորում գտնվող ՀՀ սահմանների պաշտպանության մարտական գործողությունների և այլ պատերազմների մասնակիցների, արտակարգ իրավիճակների, վթարների հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցների հաշվառումը, 
  • աջակցել ՀՀ նախագահի և կառավարության կողմից պետական պարգևների հանձնման միջոցառումների կազմակերպմանը և անցկացմանը,
  • պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և կրոնական կազմակերպությունների հետ փոխհամագործակցելով` կազմակերպել զինծառայողների և պահեստազոր զորացրված քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների սոցիալ-իրավական պաշտպանությունը, աջակցել ՀՀ օրենսդրության համաձայն նրանց վերապահված արտոնությունների և իրավունքների իրագործմանը,
  • կազմակերպել զինված ուժերից զորացրված զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների` օրենքով սահմանված կենսաթոշակային ապահովման և սոցիալական պաշտպանության խնդիրների, նպաստների, փոխհատուցումների տրման աշխատանքները, դրանց նկատմամբ իրականացնել վերահսկողություն և աջակցել զորացրված զինծառայողներին աշխատանքի տեղավորման կազմակերպմանը:

Այս ամենի իրագործման համար զինվորական կոմիսարիատների անձնակազմը առաջնորդվում է այդ տարիների ընթացքում ձեռք բերած լավագույն ավանդույթներով: 
Զինվորական կոմիսարիատների անձնակազմը, առաջնորդվելով «ՀՀ զինված ուժերի պատրաստությանը եվ պաշտպանական բարեփոխումներին` որակական առաջընթաց» կարգախոսով և գիտակցելով զինված ուժերում իր տեղն ու դերը, այսօր իր կարևոր ավանդն է ներդնում բանակի համալրման և մեր հայրենիքի պաշտպանության ամրապնդման գործում:

file Հայաստանի Հանրապետությունում գործող զինվորական կոմիսարիատներ