Танкист

Նկարագրություն

Տանկիստը պրոֆեսիոնալ զինվոր է, որը ծառայում է ցամաքային զորքերի տանկային, զրահատանկային, մոտոհրաձգային զորատեսակներում, կամ տանկավերանորոգման ստորաբաժանումներում:

Հայտնի է, որ տանկային ստորաբաժանումները ստեղծվել են 20-րդ դարի սկզբին և մինչ օրս մնում են ցամաքային զորքերի հիմնական հարվածային ուժը, տանկը նախատեսված է հակառակորդի տանկերի, ՀՄՄ-րի, զրահափոխադրիչների, ավտոտեխնիկայի, զրահապատ միջոցների, հրետանու, ինժեներական  ամրաշինական կառույցների, կենդանի ուժի ոչնչացման համար, ինչպես նաև ռազմերթեր, ջրանցումներիրականացնելու, մարտի ժամանակ ինքնափորման սարքով խրամատի փորման, տանկի անձնակազմին քիմիական և ռադիացիոն հարձակումից զերծ պահելու համար: Տանկը կարող է ծառայել որպես դասակի, վաշտի, գումարտակի և գնդի հրամանատարի շարժական հրամանատարական կետ, իր ռադիոկայանի միջոցովապահովելկապ, ուղիղ նշանառությամբվարել կրակ, օժանդակել հրետանուն, պաշտպանությունում իրականացնել քողարկում ՏԴԱ և ծխապատման նռնակների միջոցով, օգտագործվել նաև դեսանտի տեղափոխման և ԿՄՏ-ի միջոցով ականազերծման համար: Բացի այդ տանկային ստորաբաժանումները նախատեսված են հակառակորդի պաշտպանությունը ճեղքելու, յուրային զորքերի ամուր պաշտպանությունը ապահովելու, տանկերի վրա գտնվող՝ ՆՍՎՏ 12,7մմ-ոց «ՈՒՏՅՈՍ» և «ԿՈՐԴ» զենիթային գնդացիրներով հակառակորդի ցածր թռչող ինքնաթիռները և ուղղաթիռները, ինչպես նաև ԱԹՍ-երը ոչնչացնելու համար:

Նախկինում տանկի անձնակազմը համալրված է եղել չորս կամ հինգ  հոգուց, ներկայիս տանկերի անձնակազմը բաղկացած է երեք զինվորից՝ տանկի հրամանատար, նշանառու-օպերատոր, մեխանիկ-վարորդ, ովքեր էլ իրականացնում են տանկի սպասարկման հետ կապված հիմնական աշխատանքները, ինչի համար էլ տանկային ստորաբաժանումները սովորաբար համալրվում են ֆիզիկապես ուժեղ և լավ տեսողություն և լսողություն ունեցող տղաներ:

Ներկայիս ժամանակակից տանկերի շահագործումը և դրանցով մարտի մտնելը, վարպետացած տանկիստներից պահանջում է նաև գիտելիքներ էլեկտրոնիկայի, համակարգչային տեխնոլոգիաների, հիդրավլիկայի, տեսկան մեխանիկայի և մետաղների տեսություն ոլորտներից, հմտություններ նորոգման աշխատանքների իրականացման բնագավառում, ինչպես նաև հատուկ մարտավարական գիտելիքներ ունեցող տանկիստ հրամանատարներ:

Հիմնական առանձնահատկություններ

  • ռազմական կրթություն կամ հատուկ վերապատրաստում,
  • գերազանց ֆիզիկական պատրաստվածություն և մտավոր ունակություններ,
  • սթրեսադիմացկունություն,
  • լավ տեսողություն և լսողություն,
  • ճշգրիտ առարկաների և համակարգչային հիմունքների իմացություն:

Առօրյա պարտականություններ

Տանկային ստորաբաժանումների ղեկավարում.

  • տակային դասակի հրամանատար, եթե ավարտել է ռազմաուսումնական հաստատություն տանկիստի մասնագիտությամբ,
  • տանկի հրամանատար, եթե ընտրվել է ծառայության տանկային ստորաբաժանման կազմում պետք է ունենա տեխնիկական որոշ գիտելիքներ և կազմակերպչական ունակություններ,
  • ՌԴ Օմսկի տանկային ինժեներական ինստիտուտը ավարտած սպան նշանակվում  է տանկային վաշտի հրամանատարի սպառազինության գծով տեղակալի պաշտոնում, կամ նորոգման ստորաբաժանման կազմում, որպես մասնագետ,

Տանկը պատշաճ սպասարկել և մարտական պատրաստ վիճակում պահելը.

  • պետք է մշտապես սպասարկված և սարքին լինի տանկի շարժիչը, ընթացամասը, հրանոթը, զինամթերքը, գնդացիրները, բաժանմունքները, էլեկտրոսարքավորումները, բոլոր համակարգերը, այդ թվում նաև հատուկ սարքավորումները և դիտասարքերը,
  • տանկը մշտապես պատրաստ պիտի լինի յուրաքանչյուր վարկյան մարտի մեջ մտնելու, կրակ վարելու, զորաշարժ իրականացնելու համար:

Մարտական առաքելությունների կատարում.

  • օգտագործելով ռազմական հզոր տեխնիկան, մարտի ժամանակ պետք է տանկի հրամանատարը կարողանա արիաբար և հմուտ ղեկավարել անձնակազմը, ճիշտ օգտագործի ռադիոխոսասարքը, իրականացնի նշանացուցում, օգնի անձնակազմի անդամներին,
  • նշանառուօպերատորը դիպուկ կրակ վարի, խոցի բոլոր նշանակետերը, առաջինը ինքը հայտնաբերի հակառակորդին ու կրակ բացի,
  • մեխանիկվարորդը պետք է կարողանա վարպետորեն վարի տանկը, մանևրելով հակառակորդի կրակի տարափից, քողարկված տեղ հասնի և սրնթաց գրոհի թշնամու վրա, հրամանատարի կամ նշանառուի չլինելու դեպքում փոխարինի նրանց:

Տանկի անխափան աշխատանքի ապահովում.

  • տանկը սարքին պահելու համար այն պետք է մշտապես սպասարկվի ու վերացվեն ի հայտ եկաց տեխնիկական թերությունները,
  • անձնակազմը ունենա համապատասխան գիտելիքներ մեքենատեխնիկական առումով, նաև վարման, հրաձգության և տանկավերանորոգման սարքավորումների օգտագործման նպատակով:

Տանկի վրան ի հայտ եկած խնդիրների հայտնաբերում և համապատասխան օղակներին տեղեկացում.

  • եթե տանկի վրա կան անսարքություններ, կամ մարտական վնասվածքներ, որոնք հնարավոր չէ վերացնել եղած ուժերով և միջոցներով, զեկուցվում է վերադաս հրամանատարությանը և խնդիրը լուծվում է հատուկ մասնագետների միջամտությամբ,
  • եթե տանկի անձնակազմը ունակ է ինքնուրույն վերանորոգել անսարքությունը, աշխատանքները կատարվում են սեփական ուժերով:

Մասնակցություն մարտական գործողություններին.

  • ՀՀ ԶՈՒ տանկային ստորաբաժանումները իրենց մարտական մկրտությունը ստացել են Արցախյան պատերազմի տարիներին, չնայած նրան որ պատերազմի սկզբում թվաքանակով քիչ էին,բայց աննկարագրելի սխրանքներ գործեցին, ջախջախելով թվաքանակով քառակի անգամ գերազանցող հակառակորդին:
  • Տանկիստների մերօրյա սերունդը ապրիլյան պատերազմին ցույց տվեց իր հերոսական կերպարը, պատերազմի օրերին փ/գ-տ Մարտիկ Ջհանգիրյանի հրամանատարությամբ գործող ԶՏԳմ-ի տանկիստները կասեցրեցին հակառակորդի տանկերի սրընթաց հարձակումը, իսկ կապիտան Արման Ադամյանը և ավագ լ-տ Ռոման Ադամյանը խոցեցին թշնամու երկու տանկ, պարգևատրվելով «Մարտական Խաչ» Շքանշանի Ասպետ պարգևեներով, իսկ սերժանտ Արագած Աբրահամյանը խոցեց թշնամու Տ-90 տանկը, որը համարվում է աշխարհի լավագույն տանկերից մեկը: 2016-ի ապրիլին քաջ տանկիսներից հերոսի մահով ընկավ ավագ լ-տ Բենիամին Ներսեսի Եղոյանը:

Մասնագիտության հերոսներ

Զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը 1929 թ. 7-րդ կովկասյան գնդի կազմում մասնակցում է անօրինական զինված բանդաների դեմ կռվին ճնշում դրանց, 1943թ. նոյեմբերին Ստալինգրադի մոտից մարշալ Բաբաջանյանի զրահատանկային ստորաբաժանումները գրոհում և ճեղքում գերմանացիների պաշտպանությունը 12 կմ, որն էլ հանդիսացավ ամբողջ ճակատի երկայնքով մեծածավալ հարձակման սկիզբը:

Որտեղ դիմել

Եթե ցանկանում եք Ձեր ապագան կապել տանկիստ մասնագիտության հետ, ստացեք համապատասխան կրթություն մասնագիտացված ուսումնական հաստատությունում կամ անցնելով ծառայության ՀՀ զինված ուժերում:

  • Սպայական կոչում և բակալավրի կրթական աստիճան ստանալու համար դիմել՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, համազորային ֆակուլտետ զրահատանկային և ավտոմոբիլային տեխնիկայի ամբիոն, մարտական մեքենաներ ցիկլ,
  • ՌԴ օմսկի տանկային ինժեներական ինստիտուտ: