ՊՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀՀ ՊՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԵՏ

Հրայր Հովակիմյան

Ավելին

Կենտրոնի գործունեության մասին

ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կազմակերպման կենտրոնի նպատակը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում մարդու իրավունքների և բարեվարքության (այդ թվում նաև` հակակոռուպցիոն գործունեության) ամրապնդման ապահովումն է:

Կենտրոնի խնդիրներն են.

  • ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ տարբեր ստորաբաժանումներում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման գործընթացի համակարգումն ու համադրումը,
  • մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման ոլորտում պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողությունը,
  • մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման արժեհամակարգերի վրա խարսխվող նոր կառավարման մեթոդների վերաբերյալ առաջարկությունների մշակումը,
  • բանակ-հասարակություն կապի ամրապնդման նպատակով զինված ուժերի հաշվետվողականության և թափանցիկության ուղղությամբ աշխատանքը՝ ՊՆ «թեժ գծի», ինչպես նաև պաշտպանության նախարարության ուղղված դիմումների և բողոքների քննության միջոցով:

Կենտրոնի լիազորություններն են.

  • ՊՆ «Թեժ գծի» գործունեության ապահովում և վերլուծությունների իրականացում,
  • ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման առնչությամբ ծրագրերի նախաձեռնում, կազմակերպում, իրականացում, մշտադիտարկում և գնահատում,
  • ՀՀ պաշտպանության ոլորտում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման վիճակի վերաբերյալ համալիր ուսումնասիրությունների (հետազոտությունների) իրականացում (այդ թվում՝ ըստ ստորաբաժանումների) և դրանց վերաբերյալ առաջարկությունների մշակում,
  • պաշտպանության բնագավառում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման վիճակի օպերատիվ գնահատման կամ կոնկրետ թիրախային խնդիրների ուսումնասիրության նպատակով այցերի կազմակերպում ստորաբաժանումներ,
  • ՀՀ պաշտպանության ոլորտում մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման թեմաներով ստորաբաժանումներին խորհրդատվությունների և/կամ գիտագործնական-մեթոդական ցուցումների տրամադրում, անհրաժեշտության դեպքում համապատասխան գործողությունների ծրագրերի մշակում և դրանց իրականացման մշտադիտարկում,
  • ՀՀ պաշտպանության ոլորտին առնչվող նորմատիվ-իրավական ակտերի փորձաքննություն՝ մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման տեսանկյունից,
  • միջազգային գործընկերների, գիտական-ուսումնական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ համաժողովների, քննարկումների, դասընթացների և այլ միջոցառումների կազմակերպում,
  • ՀՀ պաշտպանության ոլորտին առնչվող հայեցակարգային փաստաթղթերի, ուսումնական ծրագրերի, նորմատիվ-իրավական ակտերի համակարգային վերանայման և բարեփոխման հարցերում աջակցության տրամադրում:

 

 

Ընթացիկ Ծրագրեր

«Պատիվ ունեմ» ծրագրի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ...

Ավելին

Զինծառայողների բնակարանային ապահովման նոր ծրագիր

Ավելին

Իգական սեռի քաղաքացիների պարտադիր ժամկետային ծառայություն

Ավելին