ՊՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչության գործունեության մասին
ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը ՀՀ պաշտպանության նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է, որն ապահովում է զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքների անդամների, հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած), անհայտ կորած կամ գերության մեջ գտնվող զինծառայողների ընտանիքների անդամների առողջապահական և սոցիալական պաշտպանության ոլորտներում Պաշտպանության նախարարության խնդիրների կատարումը:
Վարչության խնդիրներն են՝
- Սոցիալական պաշտպանության և առողջապահական ոլորտներում Պաշտպանության նախարարության քաղաքականության մշակումն ու իրականացման ապահովումը, ինչպես նաև դրա շրաջանակներում իրականացվող միջոցառումների մշտադիտարկումը,
- սոցիալական պաշտպանության և առողջապահական ոլորտներում Պաշտպանության նախարարության հանրային իրազեկման քաղաքականությունից բխող միջոցառումների մշակումն ու իրականացումը,
- զինծառայողների, նրանց ընտանիքների և նրանց հավասարեցված անձանց սոցիալական և առողջապահական իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, նրանց կյանքի որակի և բարեկեցության շարունակական բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը,
- զինծառայողների բնակարանային ապահովման և բնակարանային պայմանների բարելավման բնագավառներում Կառավարության քաղաքականությունից բխող միջոցառումների իրականացումը,
- զինծառայողների կենսաթոշակային ապահովման բնագավառում Կառավարության քաղաքականության իրականացման ապահովումը:
Վարչության հիմնական գործառույթներն են.
- կազմակերպում է պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստացած անձանց հաշվառումը և այդ կարգավիճակից բխող փաստաթղթերի տրամադրումը, զինվորական կենսաթոշակների, նպաստների, փոխհատուցումների, պարգևավճարների, միանվագ դրամական օգնության, և օրենքով սահմանված այլ վճարների և սոցիալական երաշխիքների նշանակման, վերահաշվարկման և տրամադրման գործընթացը,
- ապահովում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված երաշխիքների և փոխհատուցումների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության աստիճանի բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացումը, գործող և նոր ընդունված օրենսդրական ակտերի օպերատիվ և հանրամատչելի պարզաբանումը,
- ապահովում է Պաշտպանության նախարարության համակարգի պայմանագրային զինծառայողների և այլ շահառուների բնակարանային ապահովման և բնակարանային պայմանների բարելավման ուղղությամբ պետական նպատակային ծրագրերի իրականացումը,
- օրենքով սահմանված դեպքերում և կարգով կազմում և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ է ներկայացնում հատուցման գործերը,
- մշակում է զինծառայողների առողջության բարելավման, հիվանդությունների կանխարգելման և բուժման, հաշմանդամության և մահացության նվազեցմանն ուղղված նպատակային ծրագրերը, հսկողություն է սահմանում դրանց ներդրման և իրագործման նկատմամբ,
- ապահովում է ռազմաբժշկական հաստատությունների կողմից բնակչության բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման հայտերի ներկայացումը, մշակում և սահմանված կարգով հաստատման է ներկայացնում մատուցվող բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների կարգը և պայմանները,
- մշակում և իրականացնում է վետերանների՝ քաղաքացիական կյանքին ինտեգրման, հաշմանդամ վետերանների սոցիալական ներառման, նրանց ֆիզիկական և հոգեկան առողջության վերականգնման և պահպանմանն ուղղված նպատակային ծրագրեր,
- իրականացնում է պաշտպանության ոլորտում սոցիալական և առողջապահական կարիքների գնահատում, սոցիալական և առողջապահական արտոնությունների կիրառման վիճակի ուսումնասիրություն, և դրանց հիման վրա ներկայացնում է սոցիալական և իրավական երաշխիքների բարելավման, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկներ:
ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունն իր գործունեությունը ծավալում է ք. Երևան, Բաբայան 4 հասցեում:
ԶՍՊ վարչություն կարող եք դիմել կամ զանգահարել աշխատանքային օրերին, ժամը 09:00-ից 18:00-ն (ընդմիջում՝ 13:00-14:00):
Սոցիալական և առողջապահական երաշխիքների և արտոնությունների, դրանք ստանալու կարգի և անհրաժեշտ փաստաթղթերի մասին տեղեկատվություն ստանալու, սոցիալ-իրավական խորհրդատվության, ինչպես նաև դիմում-բողոքների և առաջարկությունների համար դիմել Սոցիալ-իրավական աջակցության և խորհրդատվության բաժին, որը մեկ պատուհանի սկզբունքով գործում է Վարչության առաջին հարկում (մուտքը աջ կողմից):
Պետ՝ գ-տ Մ. Մկրտչյան, hեռ.՝ (010) 28 10 80; էլ. փոստ՝ martin.mkrtchyan@mil.am
Զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին և զինհաշմանդամներին օրենքով սահմանված փոխհատուցումների, աջակցության գումարների, օրենքով սահմանված դեպքերում տարեկան մեկ անգամ միանվագ դրամական օգնությունների, մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հավաստող վկայականի և տեղեկանքների, զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու հանդիսանալու կարգավիճակի որոշման և հատուցման գումարների ստացման գործընթացին առնչվող հարցերի դեպքում դիմել Սոցիալական ապահովության երաշխիքների և արտոնությունների իրավունքների տրամադրման բաժին :
Պետ՝ Ա. Հովսեփյան, հեռ.՝ 010-20-09-51; էլ. փոստ՝ aleksandr.hovsepyan@mil.am
Երկարամյա ծառայության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակների, պարգևավճարների նշանակման, վերահաշվարկման, կենսաթոշակառուի մահվան դեպքում` ընտանիքին թաղման նպաստի վճարման, կենսաթոշակի տեսակի և չափի վերաբերյալ տեղեկանքների, կենսաթոշակառուի վկայականների տրամադրման և կենսաթոշակային ոլորտին առնչվող այլ հարցերով դիմել Կենսաթոշակային ապահովման բաժին:
Պետ՝ Ա. Պետրոսյան, հեռ.՝ 010-28-74-43, էլ. փոստ՝ ashot.petrosyan@mil.am
Բնակարանի գնման վկայագրերի տրամադրման, անհատույց սեփականության իրավունքով բնակարանների տրամադրման գործընթացի կազմակերպման, մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրին և բնակարանային ապահովման ոլորտին առչվող այլ հարցերով դիմել Բնակարանային պայմանների բարելավման բաժին:
Պետ՝ Վ. Հարությունյան, հեռ.՝ 010-28-74-41, էլ. փոստի հասցե՝ soc.bnakbajin@mil.am; vahram.harutyunyan@mil.am
Ուշադրություն
Հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման նպատակով՝ հերթերից և կուտակումներից խուսափելու համար՝ խնդրում ենք նախքան Վարչություն այցելելը զանգահարել և ձեռք բերել պայմանավորվածություն այցի օրվա և ժամի մասին: Այցելելիս կրել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորություն:
Ընթացիկ Ծրագրեր
«Պատիվ ունեմ» ծրագրի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ...
Ավելին