ՊՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀՀ ՊՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

Տիգրան Սարգսյան

Ավելին

Հանձնաժողովի գործունեության մասին

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը (այսուհետ' ԿՌԲՀ) ՀՀ ՊՆ աշխատակազմից դուրս կառուցվածքային ստորաբաժանում է, որն ապահովում է ՀՀ զինված ուժերում ռազմաբժշկական փորձաքննության իրականացումը:

ԿՌԲՀ-ն ՀՀ զինված ուժերում ռազմաբժշկական փորձաքննության հաստիքային մարմին է, որի նախագահը, տեղակալը և մասնագետները նշանակվում են ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով: ԿՌԲՀ-ն համալրվում է թերապևտ, վիրաբույժ, նյարդաբան, հոգեբույժ, ակնաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան և մաշկավեներաբան բժիշկ-մասնագետներով

ԿՌԲՀ-ի լիազորությունները սահմանվում են օրենքներով և այլ իրավական ակտերով, ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններով:

ԿՌԲՀ-ի ռազմաբժշկական հարցերով ընդունված որոշումները վերջնական են և կարող են բողոքարկվել ըստ վերադասության կամ դատական կարգով որոշում կայացնելուց հետո 1 (մեկ) ամսվա ընթացքում:

ԿՌԲՀ-ն իր խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ
գործառույթները.

  1. տալիս է եզրակացություն զինծառայողներիարտերկիր ռազմաուսումնական հաստատություններում ուսանելու մեկնող դիմորդների, ՌՈւՀ-երի կուրսանտների և ունկնդիրների զինվորական ծառայության համար պիտանիության աստիճանի վերաբերյալ,
  2. տալիս է եզրակացություն զինծառայողների, զինապարտների և աշխատողների ռադիոակտիվ նյութերով, իոնիզացնող ճառագայթման այլ աղբյուրներովհրթիռային վառելիքի բաղադրամասերով, էլեկտրամագնիսական դաշտ ստեղծող սարքավորումներով աշխատելու պիտանիությունը վերաբերյալ,
  3. տալիս է եզրակացություն զինծառայողների հիվանդություններիվնասվածքների և խեղումների զինվորական ծառայության հետ պատճառական կապի վերաբերյալ,
  4. տալիս է եզրակացություն պայմանագրային զինծառայության անցնող ՀՀ քաղաքացիների զինվորական ծառայության համար պիտանիության աստիճանի վերաբերյալ՝ ուսումնասիրելով հետազոտությունների արդյունքները, բժշկական փաստաթղթերը և տարածքային զինվորական կոմիսարիատի կողմից ներկայացված կցագրման և զորակոչի վերաբերյալ տվյալները,
  5. տալիս է եզրակացություն ստորադաս փորձաքննական մարմինների եզրակացությունները հաստատելու կամ մերժելու վերաբերյալ կայացնելով այլ որոշում,
  6. տալիս է եզրակացություն զինծառայողներին ծառայողական պարտականություններից մասնակի ազատելու կամ հիվանդության պատճառով (վերականգնողական) արձակուրդ տրամադրելու վերաբերյալ,
  7. անհրաժեշտության դեպքում տալիս է համապատասխան ցուցումներ զինծառայողների (զինապարտների) բժշկական հսկողության և հետագա ծառայության պայմանների կազմակերպման վերաբերյալ,
  8. անհրաժեշտության դեպքում տալիս է եզրակացություն զինծառայողներին լրացուցիչ բուժհետազոտման վերաբերյալ, ինչպես նաև անձնական գործիթոշակավորման, այլ բժշկական փաստաթղթերի, բնութագրերի, արխիվային տեղեկանքների և այլ փաստաթղթերի պահանջի վերաբերյալ,
  9. անհրաժեշտության դեպքում տալիս է եզրակացություն ԿՌԲՀ. փորձաքննությանը բուժհիմնարկների, ԱՆ գլխավոր մասնագետներին ներգրավելու վերաբերյալ,
  10. իրավասու է ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացնել կարծիք յուրաքանչյուր զորակոչից հետո երիտասարդ համալրման առողջական վիճակի և զորակոչային հանձնաժողովների աշխատանքների որակի, թերությունների վերաբերյալ:

ԿՌԲՀ-ն իրավասու է.

  1. տեղեկություններ և բժշկական փաստաթղթեր պահանջել ռազմաբժշկական հանձնաժողովներից, զորամասերից, զինվորական և քաղաքացիական հիմնարկներից' համակողմանի և լիարժեք փորձաքննությանինչպես նաև փորձաքննություն իրականացնող մարմինների գործունեության արդյունքների քննարկման և գնահատման համար,
  2. ուսումնասիրել զինվորական և քաղաքացիական բուժհիմնարկներում գտնվող զինծառայողների հետազոտման ախտորոշման և բուժման ընթացքըինչպես նաև փորձաքննության որակը,
  3. ծառայությանը չառնչվող հիվանդությունների պատճառով վաղաժամկետ զորացրման ենթակա զինծառայողների վերաբերյալ որոշումներ կայացնելիսներգրավել տվյալ զինծառայողի զորակոչի համար պատասխանատու պաշտոնատար անձանց (զինվորական կոմիսարիատի ավագ բժիշկհամապատասխան զինվորական կոմիսար, ԿԲՀ բժիշկ֊մասնագետ և այլն),
  4. հետազոտման, բուժման և փորձաքննության նպատակով զինծառայողներին ուղեգրել ռազմաբժշկական հաստատություններ:

Ընթացիկ Ծրագրեր

«Պատիվ ունեմ» ծրագրի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ...

Ավելին

Զինծառայողների բնակարանային ապահովման նոր ծրագիր

Ավելին

Իգական սեռի քաղաքացիների պարտադիր ժամկետային ծառայություն

Ավելին