ՊՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ՊՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Սասուն Սիմոնյան
ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2017 թվականի մարտի 14-ին:
Վարչության գործունեության մասին
ՀՀ ՊՆ իրավաբանական վարչությունը կազմավորվել է 1996 թվականին որպես իրավաբանական բաժին, այնուհետև 2001 թվականի մայիսի 11-ից վերանվանվել է վարչություն, որի առնչությամբ մայիսի 11-ը նշում է որպես վարչության տարեկան տոն օր:
Վարչության խնդիրներն են.
- ՀՀ պաշտպանության նախարարության նորմաստեղծ և իրավակիրառ գործունեության կազմակերպումն ու իրականացումը,
- ՀՀ զինված ուժերում իրավական աշխատանքների համակարգումն ու ղեկավարումը,
- զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, նրանց հավասարեցված անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության իրականացումը,
- դատաիրավական համակարգերի մարմիններում ՀՀ պաշտպանության նախարարության շահերի պաշտպանության իրականացումը և քաղաքացիա-իրավական հարաբերություններում ՀՀ պաշտպանության նախարարության մասնակցության իրավական բաղադրիչների ապահովումը:
Վարչությունն իր գործունեության ընթացքում իրականացնում է հետևյալ գործառույթները.
- ՀՀ պաշտպանության ոլորտին և պաշտպանության շահերին առնչվող նորմատիվ իրավական ակտերի մշակման, համաձայնեցման և ներկայացման գործընթացը,
- ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացված իրավական ակտերի, ՀՀ պաշտպանության նախարարի և նրա տեղակալների հրամանների, պաշտպանության ոլորտին առնչվող միջազգային պայմանագրերի նախագծերի փորձաքննությունը, նորմատիվ բնույթ չկրող այլ փաստաթղթերի քննարկումը և առաջարկությունների ներկայացումը,
- ՀՀ պաշտպանության ոլորտը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանման տրամադրումը,
- ՀՀ զինված ուժերում հանցագործությունների, արտակարգ դեպքերի և պատահարների կանխարգելման նպատակով իրավասու մարմինների հետ համագործակցությունը,
- ՀՀ զինված ուժերի գործունեության իրավական ապահովման ուղղությամբ մեթոդական և գործնական միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը,
- ՀՀ պաշտպանության ոլորտին առնչվող իրավական բնույթի հարցերով քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկումն ու դրանց լուծումների տրամադրումը:
Ընթացիկ Ծրագրեր
«Պատիվ ունեմ» ծրագրի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ...
Ավելին