ՊՆ ԿԱԴՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՊՆ ԿԱԴՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Հրաչ Ստեփանյան

գեներալ-մայոր

ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2021թ. օգոստոսի 26-ին

Ավելին

Վարչության գործունեության մասին

Գլխավոր վարչության գործունեությունն ուղղված է ապահովելու Նախարարության համա­կարգի զինծառայողների պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման շրջա­նակներում մարդկային ռեսուրսների և ծառայողական առաջխաղացման համակարգի կառա­վարմանը, ինչպես նաև կադրային քաղաքականության իրագործմանը:

Գործունեության ուղղվածությանը համապատասխան Գլխավոր վարչությունն իրա­կա­­նաց­նում է հետևյալ գործառույթները.

  1. վերապահված լիազորությունների շրջանակում ապահովում և վերահսկում է Նախա­րա­­րության համակարգում մարդկային ռեսուրսների կառավարումը,
  2. իրականացնում է Նախարարության համակարգի կառուցվածքային փոփո­խու­թ­յուն­նե­րի վերա­բերյալ ստացված առաջարկների ուսումնասիրման, փոփոխությունների անհրա­ժեշ­տու­թ­յան մասին առաջարկների ներկայացման աշխատանքները,
  3. իրականացնում է Նախարարության համակարգում համալրման գործընթացն ապա­հո­վող ստո­րաբաժանումների կողմից անձնակազմի վերաբերյալ անհատական հաշվառման տվյալ­ների, հրամանների էլեկտրոնային և փաստաթղթային հաշվառման գործընթացի վերահսկո­ղու­թ­յունը,
  4. համագործակցում է միջազգային խորհրդատվական կազմակերպությունների, օտա­րերկրյա պաշտպանական գերատեսչությունների անձնակազմի կառավարման մարմինների, ՀՀ պետական մարմինների, Նախարարության և ՀՀ զինված ուժերի (այսուհետ` ԶՈՒ) գլխավոր շտաբի (այսուհետ` ԶՈՒ ԳՇ) կառուցվածքային ստորաբաժանումների, ԶՈՒ զորամիավորում­ների, միավորումների և զորամասերի հետ՝ կադրային աշխատանքների վարման առկա խնդիր­ները լուծելու համար,
  5. Նախարարության համակարգում անձնակազմի կառավարման գործառութային պար­տա­­կանություններ ունեցող պաշտոնատար անձանց մասնակցությամբ կազմակերպում է մասնա­գիտական հավաքներ և խորհրդակցություններ,
  6. իրականացնում է ՀՀ վարչապետին ներկայացվող կադրային առաջարկների նախա­պատ­րաստման աշխատանքները,
  7. իրականացնում է Նախարարության համակարգի մրցութային կարգով համալրման ենթակա զինվո­րական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթ­ների կազմակերպչական աշխատանքները,
  8. նախապատրաստում է Նախարարի, Նախարարի տեղակալների, ԶՈՒ ԳՇ պետի, նրա տեղա­կալների, ինչպես նաև ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկա­վար­նե­րի՝ կադրային հրամանների, աշխատանքային պայմանագրերի և այլ իրավական ակտերի նախա­գ­ծերը  և ներկայացնում ստորագրման,
  9. վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնում է Նախա­րա­րութ­յան և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար կազմի արձակուրդների տրա­­մադրման և ժամանակացույցների կազմման աշխատանքները,
  10. իրականացնում է Նախարարության համակարգի պայմանագրային զին­ծառայողների հաշ­վառ­ման, անձնական գործերի վարման ու պահպանման աշխատանքները,
  11. վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնում է պայմանագրային զին­­ծառայողների անձնական վկայականների տրամադրման և հաշվառման աշխատանքները,
  12. վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնում է անձնակազմի ծա­ռա­յողական գործուղումների ձևակերպման, գործուղման վկայականների տրամադրման աշխատանքները,
  13. մասնակցում է զինվորական ծառայության գրավչության բարձրացմանն ուղղված աշխա­տանքների ուղղությունների մշակմանը և աջակցում ԶՈՒ-ի համալրման նպատակով թեկ­նա­ծուներ հավաքագրելու համար Նախարարության, ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբա­ժա­նում­ների և ռազմաուսումնական հաստատությունների (այսուհետ՝ ՌՈՒՀ) կողմից մշակված ծրագրերի շրջանակներում միջոցառումների կազմակերպման և իրականացման աշխա­տանք­ներին,
  14. վերապահված լիազորությունների շրջանակներում համագործակցում է օտարերկրյա պաշտ­պանական գերատեսչությունների հետ` կադրային քաղաքականության իրականացման, ինչպես նաև զինվորական կադ¬րեր պատրաստելու և վերապատրաստելու շրջանակներում փոխ­գործակցելու նպատակով,
  15. կազմակերպում է ՀՀ և օտարերկրյա ՌՈՒՀ-երում պատրաստություն ու վերապատ­րաստում անցած շրջանավարտների բաշխման գործընթացը,
  16. Գլխավոր վարչության գործառույթների շրջանակներում հանդես է գալիս օրենսդրական նախա­ձեռնությամբ,
  17. մշակում և սահմանված կարգով հաստատման է ներկայացնում անձնակազմի կառա­վար­մանն առնչվող Նախարարի հրամանների նախագծերը,
  18. պլանավորում է ռազմական և այլ ուսումնական հաստատություններում պատ­րաս­տ­վող և վե­րա­պատրաստվող զինծառայողների թվաքանակները՝ համաձայն Նախարարության են­թա­­կա մարմնի և կառուցվածքային ստորաբաժանումների հայտերի,
  19. առկա ռեսուրսների հիման վրա պլանավորում է պահեստազորից զինվորական ծա­ռա­յության զորակոչվող սպաների թվաքանակը,
  20. պլանավորում է պայմանագրային զինծառայողների` ըստ դասակարգման խմբերի տարե­կան միջին թվաքանակները,
  21. վերապահված լիազորությունների շրջանակներում մասնակցում է միջնաժամկետ ծախ­սային ծրագրերի և տարեկան բյուջետային հայտերի կազմման գործընթացին,
  22. իրականացնում է Նախարարության համակարգի անձնակազմին և Նախա­րարության միջնորդությամբ այլ անձանց պետական պարգևներով և գերատեսչական մեդալներով պարգևատրման մասին նյութերի ձևակերպման, պարգևատրվողներին պարգևների հանձնման, ինչպես նաև հանձնված պարգևների հաշվառման գործընթացները, ինչպես նաև Նախա­րա­րութ­յան անձնակազմի խրախուսման կազմակերպման ու արարողակարգի ապահովման գործըն­թացը,
  23. կազմակերպում է սպայական, ենթասպայական և շարքային կազմերի պայմա­նագրային զինծառայողների ատեստավորման գործընթացը,
  24. մշակում է սպայական, ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զին­ծա­ռա­յողների ատեստավորման գործընթացը կանոնակարգող ուղեցույց փաստաթղթղերի նա­խագծերը,
  25. իրականացնում է ատեստավորման նպատակով ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորա­բաժանումների կողմից մշակված մասնագիտական և գործառութային պարտականությունների վե­րաբերյալ թեստային առաջադրանքների ամփոփման և համակարգչային ծրագիր ներբե
  26. համակարգում և վերահսկում է ատեստավորման կենտրոններում ատեստավորման  իրա­կա­նացման գործընթացը, կազմակերպում է թեստավորման աշխատանքները,
  27. իրականացնում է ատեստավորման ենթակա և ատեստավորված զինծառայողների հաշ­վառ­ման, ատեստավորման արդյունքների, ատեստավորման հանձնաժողովների եզրակա­ցությունների ամփոփման և հետագա ընթացքավորման ներկայացնելու աշխատանքները,
  28. ներկայացնում է առաջարկներ ատեստավորման գործընթացի ընթացքում ծագած խնդիր­ների լուծման վերաբերյալ,
  29. վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնում է տեղեկանքների տրա­մադրման աշխատանքները:

Ընթացիկ Ծրագրեր

«Պատիվ ունեմ» ծրագրի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ...

Ավելին

Զինծառայողների բնակարանային ապահովման նոր ծրագիր

Ավելին

Իգական սեռի քաղաքացիների պարտադիր ժամկետային ծառայություն

Ավելին