ՊՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ՊՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Կարեն Գրիգորյան
գնդապետ
ՆՏԱԳՎ գործունեության մասին
ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության խնդիրներն ու գործառույթները
ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչությունը օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրականացնում է ՀՀ զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման, նախարարության գնումների գործընթացի կազմակերպման ու վերահսկողության գործառույթներ:
ՆՏԱԳՎ լիազորությունները սահմանվում են օրենքով, ՀՀ նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, ՀՀ կառավարության որոշումներով, ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններով, ինչպես նաև ՀՀ միջազգային պայմանագրերով:
ՆՏԱԳՎ-ն իրավունք ունի ՀՀ անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
ՆՏԱԳՎ-ի գործառույթներից են`
- օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով զինված ուժերի համար սպառազինության ու ռազմական տեխնիկայի, պարենային, իրային և այլ ունեցվածքի, ինչպես նաև նյութական պաշարների գնումների կազմակերպումը,
- նախարարության նյութատեխնիկական ապահովման տարեկան գնման պլանի մշակման աշխատանքներին մասնակցելը,
- ռազմական տեխնիկայի և սպառազինության և այլ նյութական միջոցների կուտակման կազմակերպումը և ապահովումը և այլն:
Ընթացիկ Ծրագրեր
«Պատիվ ունեմ» ծրագրի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ...
Ավելին