ԶՈՒ ԳՇ ՕԳՎ ռազմական հաղորդակցությունների ծառայություն
ՀՀ ԶՈՒ ԳՇ ՕԳՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Սահակ Սահակյան
փոխգնդապետՀՀ ԶՈՒ ԳՇ ՕԳՎ ռազմական հաղորդակցությունների ծառայության պետի պաշտոնում նշանակվել է 2022 թվականի ապրիլի 11-ին
Բաժնի գործունեության մասին
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմում 1992 թ. հոկտեմբերի 1-ից ստեղծվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմական հաղորդակցությունների բաժինը: Այն ՀՀ ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանում է, որը խաղաղ և պատերազմական ժամանակ ապահովում է ռազմական փոխադրումների կազմակերպման և պլանավորման աշխատանքները երկաթուղային տրանսպորտով:
ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմական հաղորդակցությունների բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները.
- Երկաթուղային տրանսպորտով բոլոր տեսակի ռազմական փոխադրումների պլանավորման և կազմակերպման մասնակցությունը, ինչպես նաև ռազմական փոխադրումների կատարման համար երկաթուղու կողմից հատկացված շարժակազմերի և այլ միջոցների ճիշտ, նպատակային և ռացիոնալ օգտագործման նկատմամբ հսկողության իրականացումը:
- Զորքերի և ռազմական բեռների բարձման-բեռնաթափման տեղերի ու սարքավորումների պահպանման և օգտագործման նկատմամբ հսկողության սահմանումը:
- Երթևեկության ժամանակ ռազմական էշելոնների և տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովման նկատմամբ հսկողության սահմանումը:
- Երկաթուղային տրանսպորտով փոխադրվող զորքերի ուսուցումը և անվտանգության կանոնների պահպանումը:
Փոխադրումներից առաջ ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմական հաղորդակցությունների բաժնի սպաների կողմից զինվորական էշելոններում ընդգրկված զինծառայողների հետ անցկացվում է հրահանգավորում` ռազմական տեխնիկայի բարձման-բեռնաթափման, ամրակապման ձևերի և անվտանգության կանոնների պահպահման վերաբերյալ:
Ռազմական տեխնիկան վագոնների վրա ամրակապելու համար ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմական հաղորդակցությունների բաժնի կողմից մշակվել և պատրաստվել են նոր տիպի մետաղական բազմանգամյա օգտագործման ամրակապեր, որոնք ապահովում են անվտանգությունը, արագացնում են բարձման-բեռնաթափման աշխատանքները:
Հետադարձ կապ
Հասցե` | Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Բագրևանդի 5, 0044 |
Էլ․ փոստ՝ | artur.chatyan@mil.am |