ԶՈՒ ԳՇ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԶՈՒ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Դավիթ Ալեքսանյան

գնդապետ

Ավելին

Վարչության գործունեության մասին

ՀՀ պաշտպանության նախարարի 1992թ. սեպտեմբերի 14-ի հրամանով սեպտեմբերի 19-ին ստեղծվեց ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչությունը:


Զբաղվելով ինքնապաշտպանական ջոկատներին և նոր կազմավորվող զորամասերին ռազմական ու մեթոդական օգնության ցուցաբերմամբ ու մարտի դաշտ մեկնելու համար նրանց նախապատրաստմամբ՝ կարճ ժամանակում այն դարձավ ՀՀ ԶՈՒ հիմնական ենթակառույցներից մեկը:
ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության նպատակն է ՀՀ ԶՈՒ անձնակազմի ռազմամասնագիտական պատրաստության, նրա ֆիզիկական տոկունության, անձնակազմերի, հաշվարկների, ստորաբաժանումների, զորամասերի և զորամիավորումների ներդաշնակման անհրաժեշտ մակարդակի հասցնելը, պահպանումը և կատարելագործումը` իրենց նախորոշմանը համապատասխան մարտական և այլ խնդիրների կատարման համար:


ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության խնդիրներն են՝

  • Մարտական խնդիրների կատարման համար ստորաբաժանումների, զորա-մասերի և զորամիավորումների մշտական մարտական պատրաստվածության պահպանումը,
  • սպաներին և ենթասպաներին կայուն մասնագիտական գիտելիքների և ունակությունների ներարկումը, իրենց մոտ հրամանատարական հատկությունների, ենթականերին ուսուցանման և դաստիարակման մանկավարժական հմտությունների, ինչպես նաև անձնակազմերի, հաշվարկների, ստորաբաժանումների, զորամասերի և զորամիավորումների ղեկավարման հմտությունների զարգացումը և նրանց հետագա կատարելագործումը,
  • անձնակազմերի, հաշվարկների, ստորաբաժանումների, զորամասերի և զորամիավորումների ներդաշնակումը, դաշտային վարժվածության կատարելագործումը,
  • զորքերին հավաքական անվտանգության միացյալ ուժերի կազմում գործողոթյուններին նախապատրաստումը,
  • ուսուցման ընթացքում մարտի (մարտավարական գործողությունների) կազմակերպման և վարման առկա կանոնադրային դրույթների ստուգումը, զորքերի մարտական կիրառման նոր ձևերի մշակումը և տարածումը,
  • անձնակազմի մոտ բարձր բարոյահոգեբանական հատկանիշների, զգոնու-թյան, կարգապահության, կատարողականության և զինվորական ընկերակցության դաստիարակումը,
  • պահեստազորային սպաների նախապատրաստումը,
  • մոտոհրաձգային, հրաձգային և տանկային ստորաբաժանումների համար բարձր դաշտային փորձվածություն և մասնագիտական պատրաստություն ունեցող կրտսեր հրամանատարների և մասնագետների պատրաստումը, ինչպես նաև ավագ ենթասպա մասնագետների գիտելիքների և ունակությունների կատարելագործումը,
  • ուսումնական նյութատեխնիկական բազայի ստեղծումը, զարգացումը և կատարելագործումը,
  • զորքերի կիրառման նոր ձևերի և մեթոդների համաձայն ծրագրային, կանոնադրային և այլ ձեռնարկների դրույթների կարգավորումը և համապատասխանեցումը ուսուցման սկզբունքների պահանջներին:

Հետադարձ կապ

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Բագրևանդի 5, 0044
Հեռախոս` (+37410) 29-44-33