Մոտոհրաձիգ

Նկարագրություն

Մոտոհրաձգային ստորաբաժանումները  կազմում են մոտոհրաձգային  միավորումների (զորամասերի) հիմքը և լուծում հետևյալ խնդիրները. պաշտպանությունում` հակառակորդի հարվածները ետ մղելը, հարձակվող զորքերին խոցելը, զբաղեցրած շրջանները, բնագծերը և դիրքերը պահպանելը, հարձակման ժամանակ հակառակորդի պաշտպանությունը ճեղքելը, նրա պաշտպանվող ստորաբաժանումները ջախջախելը, կարևոր շրջաններ, բնագծեր և օբյեկտներ գրավելը, ջրային արգելքների մարտանցումը, նահանջող հակառակորդին հետապնդելը, հանդիպական մարտ վարելը:

Դրան հասնում են.

  • Բարձր մարտական հմտավարժությամբ:
  • Զինվորական պարտքի գիտակից  կատարմամբ, տոկունությամբ, քաջությամբ, խիզախությամբ և անձնակազմի՝ ցանկացած պայմաններում հակառակորդի նկատմամբ լիակատար  հաղթանակի հասնելու պատրաստակամությամբ:
  • Պետերի` ենթականերին ճանաչելով, նրանց հետ անձնական շփումներով, նրանց ամենօրյա մարտական կյանքի ու կարիքների հանդեպ ուշադրությամբ, բարձր պահանջկոտությամբ:
  • Մեր գործի արդարության, հայրենիքի և ժողովրդի հանդեպ ենթակաների նվիրվածության դաստիարակմամբ:

Ժամանակակից համազորային մարտի բարդ պայմաններում հաջողության գրավականը բարձր մարտական հմտավարժությունն է: Դրան հասնում են լարված մարտական պատրաստության ընթացքում, որը խաղաղ պայմաններում զորքի ամենօրյա գործունեության հիմնական բովանդակությունն է և շարունակվում է մարտի նախապատրաստման ու մարտական գործողությունների միջև ընկած դադարների ժամանակ:

Մարտական պատրաստությունը ուսուցանվում է մի շարք առարկաների միջոցով, որոնցից ամենակարևորը «ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» առարկան է:

«ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» առարկան սովորեցնում է մարտ կազմակերպելու և վարելու արվեստը

Հիմնական առանձնահատկություններ

  • Ռազմական կրթություն կամ հատուկ վերապատրաստում:
  • Գերազանց ֆիզիկական և մտավոր առողջություն:
  • Բարոյահոգեբանական կայունություն:
  • Համակարգչային կառավարման հիմունքների իմացություն:
  • Զինվորական կարգապահություն:

Առօրյա պարտականություններ

«Մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում» մասնագիտությամբ ուսուցանվողները պետք է գիտենան  ժամանակակից համազորային մարտի հիմունքները, ցամաքային զորքերի մարտական կանոնադրությունները, կարողանան  մարտական առաջադրանքները որոշելիս դրանք կիրառել ստեղծագործաբար և խելամտորեն, պահպանել ստորաբաժանման բարձր մարտական պատրաստվածությունը, տիրապետեն զարգացած մարտավարական մտածողության, բարձր կազմակերպչական ընդունակությունների, ամուր հրամանատարական կամքի, գործողությունների լայն նախաձեռնության, ընդունակ լինեն վստահորեն ղեկավարել ստորաբաժանումը ժամանակակից համազորային մարտում, կարողանան ստորաբաժանումների հետ կազմակերպել և մեթոդապես ճիշտ անցկացնել մարտավարական պարապմունքներ և մարտական հրաձգություններ:

Ուր դիմել

Եթե ցանկանում եք Ձեր ապագան կապել հայրենիքի պաշտպանի մասնագիտության հետ, ստանալ համապատասխան կրթություն մասնագիտացված ուսումնական հաստատությունում ևանցնել ծառայության ՀՀ ԶՈՒ – ում որպես մոտոհրաձգային ստորաբաժանման հրամանատար՝ դիմեքՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան, Համազորային ֆակուլտետ: