Արամ Թորոսյան
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնին նշանակվել է 2022թ․ հուլիսի 12-ին
2022թ․ հոկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստանձնել է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պարտականությունները
Ծնվել է 08.01.1993թ., Արագածոտնի մարզ, գ․Ներքին Բազմաբերդ
Գործունեություն
աշխատել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի Արխիվի և արխիվագիտության բաժնում՝ որպես լաբորանտ:
շարունակել է աշխատանքը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի արխիվի և արխիվագիտության բաժնում՝ որպես լաբորանտ:
փոխադրվել է Մատենադարանի կայքէջի խմբագրի և Մատենադարանի հանրային կապերի համակարգողի պաշտոնին:
նշանակվել է Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
նշանակվել է Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի տնօրեն:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար։
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստանձնել է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պարտականությունները։
Կրթություն
սովորել և գերազանցությամբ ավարտել է ք. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թ. 139 միջնակարգ դպրոցը:
սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնում:
սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրայում:
Այլ գործունեություն
ծառայել է ՊԲ N պաշտպանական շրջանում: Ծառայության տարիներին, որպես պաշտպանական շրջանի սերժանտական խորհրդի նախագահ և ՊԲ «Մարտիկ» պաշտոնաթերթի արտահաստիքային թղթակից, պարգևատրվել է ՀՀ ՊՆ, ՊԲ հրամանատարի, զորամիավորման և զորամասի հրամանատարների, հասարակական կազմակերպությունների պատվոգրերով, շնորհակալագրերով։
Պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան», Արցախի «Երախտագիտություն» մեդալներով, «Ղարաբաղյան շարժում-25» հուշամեդալով:
Անկուսակցական: Ամուսնացած է, ունի մեկ զավակ: