Ի գիտություն ՀՀ ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչներին

Տեղեկացնում ենք, որ ս.թ. փետրվարի 14-ից 16-ը Երևանում կանցկացվի ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ հարցերով համադրման հանձնախմբի նիստը և ուսումնամեթոդական հավաքը:

12/02/2007

Ավելին

Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը տարածաշրջանային փաստաթուղթ է

<img style="MARGIN-RIGHT: 10px" alt="" src="/UserFiles/Image/ministr_1.jpg" align="left"/>Հարցազրույց միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: 2007թ. փետրվարի 7–ին ՀՀ նախագահը հաստատել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը, որը մշակվել էր նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովի համակարգային արգասիքի մշակման հիմքում երկու տարի առաջ ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմին ներկայացված նախարարի՝ «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության հիմնական ուղղությունները» զեկույցն էր: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը խնդրել է Սերժ Սարգսյանին մեկնաբանել հիշյալ իրադարձությունը:

12/02/2007

Ավելին

Հաղորդագրություն Մամուլի Համար

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="133" alt="" src="/UserFiles/Image/marco_clemente.jpg" width="200" align="left"/> Ս.թ. փետրվարի 7-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարկո Կլեմենտիին` Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

07/02/2007

Ավելին

Հաղորդագրություն Մամուլի Համար

Ս.թ. հունվարի 30-ին Օդեսայում մեկնարկած ուկրաինա-ամերիկյան ռազմածովային «Սի Բրիզ-2007» զորավարժությանը Հայաստանը կմիանա պլանավորման գլխավոր փուլում` մարտի 13-15-ը, որի ընթացքում մասնակիցները կքննարկեն և կհամաձայնեցնեն հետագա զորաշարժերի նպատակը և թեմատիկան, զորավարժություններին ներգրավվող ուժերի և շտաբների կառուցվացքն ու կազմակերպումը

30/01/2007

Ավելին

ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ելույթը բանակի 15-րդ տարեդարձի կապակցությամբ

Մեծարգո նախագահ, վեհափառ Տեր, հարգարժան հյուրեր, պարոնայք գեներալներ, սպաներ, զինվորներ: Այսօր մենք նշում ենք մեր բանակի 15 ամյակը: Սա ամենքիս տոնն է: Ես շեշտում եմ «ամենքիս» բառը, որպեսզի մեկընդմիշտ հիշենք, որ միայն ժողովրդի հավաքական միտքն ու ջիղն է ունակ ստեղծելու ազգային բանակ: Ուզում եմ զուգահեռ անցկացնել մեր էպոսի ու մեր բանակի միջև: Ոչ մի հանճարեղ անհատ ի զորու չէ էպոս ստեղծելու: Էպոս ստեղծում է ժողովուրդը: Ստեղծում է դարերի ընթացքում, բառ առ բառ, դրվագ առ դրվագ հյուսելով իր պատմության հերոսական և ողբերգական էջերը` այնտեղ ներդնելով իր տաղանդը, իր ազգային իղձերը, իր երևակայության ուժը: Նույն այդ էպոս ծնող ժողովուրդը, իր պատմությամբ իմաստնացած, իր անցյալից դասեր քաղած, իր որդիների արյամբ ու անձնազոհությամբ, հղացավ և ծնեց այն հրաշամանուկին, որը կոչված էր իրականացնելու էպոս ներարկված իր ազգային տենչերը:

29/01/2007

Ավելին

Սուրբ Պատարագ և Հայրապետական մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայոց բանակի 15-րդ տարեդարձի առիթով

<img style="MARGIN-RIGHT: 10px" alt="" src="/UserFiles/Image/mikael_harutyunyan.jpg" align="left"/>Հունվարի 28-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Բանակի օրվա և Հայոց բանակի 15-րդ տարեդարձի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր գերաշնորհ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը:

29/01/2007

Ավելին

Հարվարդի համալսարանը շնորհակալություն է հայտնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` մասնագիտական համագործակցության համար

Վերջերս ԱՄՆ Հարվարդի համալսարանը Ջ.Քենեդիի անվան Կառավարման դպրոցի Սևծովյան տարածաշրջանի անվտանգության ծրագրի կայքէջում (http://www.harvard-bssp.org/static/files/273/national_security_armenia_01_15_2007.pdf, SERZH SARGSYAN: National Security Strategy of Armenia)) հրապարակել է ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի զեկույցը` Հայաստանի Ազգային Անվտանգության Ռազմավարության ծրագրի վերաբերյալ: Ազգային անվտանգության ռազմավարության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի նշված ելույթից բացի, Հարվարդը հրապարակել է նաև Հանձնաժողովի մեկամյա գործունեության` 2006թ. դեկտեմբերին Ազգային Ժողովում բաց քննարկման ներկայացված արդյունքը:

29/01/2007

Ավելին

Կայացավ Ազգային Ռազմավարական Հետազոտությունների ինստիտուտի հանդիսավոր բացումը

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="136" alt="" src="/UserFiles/Image/kanayan bacum.jpg" width="150" align="left"/>Ս.թ. հունվարի 25-ին տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարության` Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հանդիսավոր բացման արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներ, բարձրաստիճան սպաներ, դեսպաններ, ռազմական կցորդներ, դիվանագիտական համակարգի աշխատողներ, հյուրեր, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

26/01/2007

Ավելին

ԼՂՀ Պաշտպանության Նախարարության մամուլի ծառայության հայտարարությունը

Ս.թ. հունվարի 21-ին, ժամը 13.45-ին ադրբեջանական շփման գծի հարավային ուղղությամբ գտնվող Հորադիզ բնակավայրի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հերթական անգամ խախտվել է հրադադարի ռեժիմը:

23/01/2007

Ավելին

Սերժ Սարգսյանն ընդունեց Պրն. Էնթոնի Գոդֆրեին

<img style="MARGIN-RIGHT: 10px" height="90" alt="" src="/UserFiles/Image/Godfrey 1.jpg" width="150" align="left"/>Ս.թ. հունվարի 12-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Պրն. Էնթոնի Գոդֆրեին:

12/01/2007

Ավելին