«Զինուժ» 03.07.2021թ.

3 Հուլիսի, 2021 23:30
Նոր սերունդը լրացնում է ավագների շարքերը։ Հանրապետությունում շարունակվում է ամառային զորակոչը։
Play

Մեկնարկել է զորացրումը։ Պատերազմի ամենածանր փորձություններով անցած տղաները տուն են վերադառնում։

Ավարտվել են ուսումնական քննությունները զորամասում։ Նորանշանակ կրտսեր հրամանատարները շուտով ծառայության կանցնեն հիմնական տեղակայման վայրերում։

Հավերժ հիշատակ հանուն հայրենիքի ընկածներին։ Կրթօջախն անմահացրել է Արցախը պաշտպանելիս զոհված շրջանավարտներին։

Հայ ժողովրդի ռուս զավակը։ Գնդապետ, որը կռվել է նաև Արցախյան երկրորդ պատերազմում, վիրավորվել, բայց չի նահանջել։ «Զինուժի» անդրադարձը։

  • Տարածել