Առցանց դասընթաց ՊՆ և ԳՇ թեժ գծի օպերատորների համար
19 Մայիսի, 2021 17:30Մայիսի 18-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի նախաձեռնությամբ «Հոգեբանական աջակցություն» թեմայով առցանց դասընթաց է անցկացվել ՊՆ թեժ գծի և ԶՈՒ ԳՇ վստահության գծի օպերատորների համար:
Դասընթացը կազմակերպվել էր ԵԱՀԿ-Հայաստան համագործակցության ծրագրի անվտանգության ոլորտի կառավարման նախագծի, ինչպես նաև Հայաստանի և Ավստրիայի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագրի 2019-2021թթ. աշխատանքային պլանի շրջանակներում:
Դասընթացի ընթացքում քննարկվել են հաղորդակցության հիմունքները, մակարդակներն ու մոդելները, հաղորդակցման խնդիրներն ու հնարավոր սխալների հետևանքները, կոնֆլիկտի և զայրույթի կառավարման մեթոդները, բարդ իրավիճակներում կողմնորոշման հմտությունները: Քննարկումներն ամփոփվել են խմբային աշխատանքով, բովանդակային տարբեր վարժություններով: