«Զինուժ» 01.08.2020թ.
1 Օգոստոսի, 2020 23:52Ե՞րբ է այդ ուշը․ հայկական կողմի համար հասկանալի չէ։ Ադրբեջանի նախագահի «քանի դեռ ուշ չէ` ազատեք մեր տարածքները» հայտարարությանն է արձագանքել Հայաստանի պաշտպանության նախարարը:
Զորքը մարտունակ է՝ պատրաստ կատարել ցանկացած առաջադրանք: Մարտական պատրաստականության բարձր աստիճանի են բերվել զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ:
Հնարավոր վտանգներին ու սցենարներին միշտ պատրաստ, մարտական խնդրին՝ քաջատեղյակ: Արցախի սահմանագծում բազմապատկված զգոնությամբ հայ դիրքապահները շարունակում են հետևել հակառակորդի շարժին: Հատուկ ռեպորտաժ արցախա-ադրբեջանական շփման գոտուց:
Զինվորականի կոչմանն ու Հիպոկրատի երդմանը հավատարիմ. ծառայության է մեկնել ռազմական բժիշկների նոր հերթափոխը:
Եվ՝ անվադողեր առաջնագծի համար: «Զինուժը» ներկայացնում է փոքրիկ Դավիթի՝ հայրենիքի զինվոր դառնալու երազանքի պատմությունը: