Հայտարարություն
2 Հուլիսի, 2019 18:13ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակում է տեխնոլոգիական (գիտական) վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության 1-ին` թեստավորման փուլի թեստի արդյունքները և քննաթերթիկը` ճիշտ պատասխաններով:
Ծանոթություն.
1-ին փուլի արդյունքների բողոքարկման դիմումի ձևն է: Բողոքարկման դիմումը կարող եք ուղարկել texv@mil.am էլ. փոստին:
Մրցույթի 2-րդ փուլ են անցնում տրամաբանական թեստի արդյունքներով 60 և ավելի միավոր հավաքած մասնակիցները: 2-րդ փուլը տեղի կունենա 08.07.2019թ., ժամը 11:00-ին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ (Մերգելյան, Հակոբ Հակոբյան 3):
Մրցույթի 2-րդ փուլին մասնակցելու համար պարտադիր է ներկայացնել մրցույթի կարգում նշված փաստաթղթերը, այդ թվում` անձը հաստատող փաստաթղթի պատճենը և համապատասխան բարձրագույն կրթության ավարտական վկայականի պատճենները կամ, եթե առկա չէ ավարտական վկայական, համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքը՝ ավարտական քննությունները հանձնած լինելու վերաբերյալ:
Հարցերի համար գործում է հեռախոս՝ +374 10 668166: