Հայտարարություն
10 Հունիսի, 2019 10:43Մրցույթին կարող են մասնակցել 2019թ. ամառային զորակոչի ենթակա խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտություններ ունեցող զորակոչիկները՝ հետևյալ մասնագիտություններով.
ա. ֆիզիկա,
բ. ռադիոֆիզիկա,
գ. ռադիոտեխնիկա,
դ. քիմիա,
ե. թվային տեխնոլոգիաներ (կառավարման և տեղեկատվական),
զ. ռոբոտատեխնիկա,
է. ավտոմատ թռչող սարքավորումներ (նաև ԱԹՍ-ներ),
ը. մեքենաշինություն,
թ. սարքաշինություն,
ժ. օպտոէլեկտրոնիկա:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև ս.թ. հունիսի 30-ը կարող են գրանցվել http://rapk.mil.am հղումով:
Մրցույթը կանցկացվի 3 փուլով.
1-ին փուլ՝ տրամաբանական թեստ, 02.07.2019թ., ժամը 13:00-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (Տերյան 105) գրադարանի ընթերցասրահ (2-րդ մասնաշենք),
Թեստավորման փուլի քննության ուղեցույցին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:
1-ին փուլի արդյունքների բողոքարկման դիմումի ձևը:
2-րդ փուլ՝ մասնագիտական քննություն, 08.07.2019թ., ժամը 11:00-ին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ (Մերգելյան, Հակոբ Հակոբյան 3),
2-րդ փուլի արդյունքների բողոքարկման դիմումի ձևը:
3-րդ փուլ՝ հարցազրուց, 12.07.2019թ., ժամը 11:00-ին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ (Մերգելյան, Հակոբ Հակոբյան 3),
Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ texv@mil.am, հեռախոս՝ +374 10 66 81 66:
Մրցույթին մասնակցող զորակոչիկն իր հետ պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ, իսկ http://rapk.mil.am հղումով գրանցված լինելու դեպքում՝ նաև համապատասխան բարձրագույն կրթության ավարտական վկայականի պատճենը կամ, եթե առկա չէ ավարտական վկայականը՝ համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք՝ ավարտական քննությունները հանձնած լինելու վերաբերյալ, ինքնակենսագրություն, զինվորական ծառայությանը պիտանիության աստիճանի (պիտանի կամ սահմանափակումով պիտանի) վերաբերյալ տեղեկանք:
Մրցույթի անցկացման կարգին կարող եք մանրամասն ծանոթանալ ՀՀ պաշտպանության նախարարի 25.06.2018թ. N8-Ն հրամանի (փոփոխություններ՝ 28.12.18 N 17-Ն) 7-րդ հավելվածում: