Զինուժ 11.05.19
11 Մայիսի, 2019 12:37Կառավարության ղեկավարն ամփոփել է պաշտոնավարման մեկ տարին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև անվտանգային հարցերի և պաշտպանական ոլորտի բարեփոխումների մասին։
Մայիսյան հաղթանակների տոնակատարությունների մեկնարկն այս շաբաթ էր։ Հարգանքի տուրք հերոսներին և հաղթական տրամադրություն հայկական երկու պետություններում։
Արցախը նշեց Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի կազմավորման տարեդարձը։ Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը մասնակցել է հանդիսավոր միջոցառումներին։
Եվ՝ «Զինանոց»։ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի առթիվ բացառիկ անդրադարձ՝ այս անգամ ոչ թե ժամանակակից և նոր սպառազինությանը, այլ հենց խորհրդային տարիների ամենամարտունակ զինտեխնիկային։