ՀՀ պաշտպանության նախարարության հեռավար ուսուցման աշխատանքային խումբը գրավել է առաջին տեղը
11 Սեպտեմբերի, 2018 11:47Սեպտեմբերի 5-ից 7-ը ՀՀ պաշտպանության նախարարության հեռավար ուսուցման աշխատանքային խումբը՝ ԳՀԽ ծրագրի տեղեկատվական կառավարման համակարգի և ԳլոբալՆեթ ծրագրի համակարգող Դավիթ Ղազարյանի գլխավորությամբ մասնակցել է ՆԱՏՕ-ի վերափոխումների դաշնակցային հրամանատարության կողմից կազմակերպված հեռավար ուսուցման ֆորումին։
Աշխատանքային խումբը մասնակցել է հեռավար ուսուցման դասընթացների մրցույթ-ցուցադրությանը, ներկայացրել` ՀՀ պաշտպանության նախարարության հեռավար ուսուցման բնագավառում արհեստական բանականության կիրառմամբ նորագույն տեխնոլոգիական նվաճումն ու զբաղեցրել առաջին պատվավոր տեղը: Մրցանակը հեռավար ուսուցման աշխատանքային խմբին հանձնել է ՆԱՏՕ-ի վերափոխումների դաշնակցային հրամանատարության շտաբի պետ, փոխծովակալ Փոլ Բենեթը:
Հատկանշական է, որ ՀՀ պաշտպանության նախարարության հեռավար ուսուցման աշխատանքային խումբը 2016 թվականին նույնպես գրավել էր առաջին պատվավոր տեղը: