ՀՀ նախագահի հրամանագրով գեներալ-մայորի կոչում է շնորհվել ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին
28 Մայիսի, 2024 20:19Հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, որով գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ, գնդապետ Սերգեյ Հովսեփի Պետրոսյանին։