ՀՀ ՊՆ ՌՈ անձնակազմի համար կազմակերպվել է դասընթաց-քննարկում
16 Դեկտեմբերի, 2021 17:27ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի նախաձեռնությամբ դեկտեմբերի 15-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության անձնակազմի համար կազմակերպվել է «Կյանքի իրավունք» թեմայով վերապատրաստման դասընթաց-քննարկում:
Մարդու իրավունքների պաշտպանության Ազգային ռազմավարության 2020-2022 թ.թ. գործողությունների ծրագրի շրջանակներում անցկացված դասընթացը վարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը:
Պարբերաբար կազմակերպվող նմանօրինակ դասընթացները թիրախավորում են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հիմնահարցերը։