Խորհրդակցություն` նվիրված թիկունքային ապահովման խնդիրներին
2 Апреля, 2015 00:00Զինված ուժերի 2015 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն մարտի 31-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են վառելիքաքսուքային նյութերի ստացման, օրինական ծախսի, հաշվառման ու հաշվետվության կազմակերպման գործընթացին ու բարելավման ուղիներին վերաբերող մի շարք հարցեր:
Խորհրդակցությանը, որը վարում էր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, մասնակցում էին ԶՈՒ թիկունքի վարչության պետ, գնդապետ Նորայր Յոլչյանը, մի շարք վարչությունների, բանակային զորամիավորումների, զորատեսակների և զորամասերի հրամանատարների թիկունքի գծով տեղակալներն ու ծառայության պետերը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ոլորտին առնչվող մի շարք արդիական խնդիրներ, ներկայացվեցին զորամասերում վառելիքաքսուքային նյութերի ստացման, օրինական ծախսի, հաշվառման ու հաշվետվության կազմակերպման գործընթացը և հետագա աշխատանքների արդյունավետ իրականացմանը միտված առաջարկներ: