Սերժ Սարգսյանի կարճատև հանդիպումը Հունաստանի պաշտպանության նախարարի հետ
12 Декабря, 2006 00:00Ս.թ. դեկտեմբերի 12-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Երևանի ՙԶվարթնոց՚ օդանավակայանում կարճատև հանդիպում ունեցավ Հունաստանի պաշտպանության նախարար Էվանգելոս Մեյմարակիսի հետ, որը Հունաստան-Հայաստան տարանցիկ չվերթով Աֆղանստան էր մեկնում հունական խաղաղարար ստորաբաժանման զինծառայողների հետ հանդիպման նպատակով:
Հանդիպման ընթացքում կողմերն անրադարձան հայ-հունական ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի, ինչպես նաև Կոսովոյում հունական ստորաբաժանման կազմում խաղաղարար առաքելություն իրականացնող հայ խաղաղապահներին: