ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական ծառայություն

ՀՀ ԶՈՒ ԳՇ ՌԱԶՄԱՏԵՂԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Սերգեյ Պետրոսյան

գնդապետ

Ավելին

Ծառայության գործունեության մասին

ՀՀ զինված ուժերի ռազմատեղագրական ծառայության հիմնական խնդիրներն են.

  • զինված ուժերի մարտական պատրաստականության տեղագրագեոդեզիական ապահովումը,
  • մարտական գործողությունների տեղագրագեոդեզիական ապահովումը:

ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական բաժնի և նրա ենթակա զորամասի կողմից 1992թ-ի նոյեմբեր ամսին գծագրվեցին և տպագրվեցին առաջին տեղագրական քարտեզները, պատրաստվեց տեղանքի առաջին մանրակերտը, որոնք օգտագործվեցին Հայաստանի տարածքների ազատագրման ժամանակ: 
Ռազմատեղագրական ծառայությունը մինչև 1998թ. հիմնականում համալրված էր ժամկետային զինծառայողներով և երկտարեցի սպաներով, որոնք, չնայած ոչ մասնագիտական պատրաստությանը, կատարում էին իրենց առջև դրված խնդիրները: 2000թ. սկսած ծառայությունը համալրվեց ՌԴ բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններ ավարտած մասնագետներով: 
1992-2002թթ. տեղագրական քարտեզները կազմվում և գծագրվում էին ձեռքով: 2002թ. սկսած տեղագրական քարտեզները կազմվում և գծագրվում են համակարգչի օգնությամբ՝ օգտագործելով գերժամանակակից սարքավորումներ և հիմք ունենալով տիեզերալուսանկարները: Քարտեզագրության բնագավառում այս տարիների ամենամեծ ձեռքբերումը եղել է այն, որ քարտեզների ստեղծումը ձեռքի աշխատանքից վերջնականորեն անցնում է գծագրման աշխատանքների համակարգչային տարբերակի: 
Հատուկ գեոդեզիական ցանցի ստեղծման նպատակով տեղադրվել են գեոդեզիական հենանիշեր: Ձեռք են բերվել տիեզերալուսանկարներ, որոնց հիման վրա թարմացվում են տեղագրական քարտեզները: 
2012 թվականից կատարվում են ՀՀ ՊՆ-ին պատկանող տարածքների կադաստրային չափագրման աշխատանքներ վկայականներ տրամադրելու համար:
Ներկայումս ՀՀ ԶՈՒ ռազմատեղագրական ծառայությունը ՀՀ զինված ուժերում ներդնում է նավիգացիոն համակարգը` զորքերը սպառազինվում են նավիգացիոն դիրքորոշման կայաններով, իրականացվում է նավիգացիոն շարժական համալիրներով ապահովումը: Ձեռք են բերվում տիեզերալուսանկարների վերծանման և թվային քարտեզագրության կայաններ: Զարգանում է նաև երկրատեղեկատվական համակարգերի կիրառման ոլորտը, որի համար շարունակվում է համալրվել թվային քարտեզների բազան: