Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կիպրոսի պաշտպանության նախարարին

25 Սեպտեմբերի, 2024 14:25
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է պաշտպանության բնագավառում Կիպրոսի հետ ձևավորված համագործակցությունը:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են ռազմական կրթության, ինչպես նաև կիբեռանվանգության ոլորտներում երկու երկրների համագործակցության ընդլայնման նշանակությունը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին և ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցերին: 

ՀՀ կառավարություն https://www.gov.am/am/news/item/15951/

  • Տարածել