ՀՀ պաշտպանության նախարարը դիտարկել է «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության ընթացքը

15 Սեպտեմբերի, 2023 15:20
Սեպտեմբերի 15-ին ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, ԱՄՆ ցամաքային ուժերի Եվրոպայի և Աֆրիկայի հրամանատարության շտաբի պետի օպերատիվ գծով տեղակալ, բրիգադային գեներալ Պատրիկ Էլիսի, 10-րդ լեռնային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Գրեգորի Անդերսոնի և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների և ներկայացուցիչների հետ դիտարկել է միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում անցկացվող «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության ընթացքը:
Հրավիրյալները հետևել են գործնական վարժանքի ակտիվ փուլին:
Այնուհետև պաշտպանական գերատեսչության ղեկավարին և հյուրերին ներկայացվել են զորավարժության կառավարման կենտրոնը, վերազինված լսարանները, որտեղ մշակվում են սցենարներն ու կայացվում են որոշումները:
Այցի ավարտին խաղաղապահ բրիգադի հրամանատարը քննարկումների սրահում ներկայացրել է ՀՀ զինված ուժերի խաղաղապահ զորքերի մասնակցությունը մի շարք երկրներում խաղաղարար առաքելություն իրականացնելիս` ընդգծելով, որ այդ տեղամասերում մեծ է համագործակցությունն ամերիկյան բանակի խաղաղապահների հետ:

  • Տարածել