ԶՈՒ ԳՇ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Վարդան Սահակյան
գնդապետՀՀ ԶՈՒ ԳՇ ֆինանսական վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2018 թվականի սեպտեմբերի 3-ին:
Վարչության գործունեության մասին
ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆինանսական վարչությունը ստեղծվել է համաձայն ՀՀ կառավարության՝ 25.12.2008թ. N 1554-Ն որոշման և ՀՀ պաշտպանության նախարարի 2009թ. ապրիլի 2-ի հրամանի, ուստի հրամանի արձակման օրը համարվում է վարչության ստեղծման (կազմավորման) օր:
Վարչության խնդիրներն ու գործառույթներն են՝
Գլխավոր շտաբի պահպանման ծախսերի նախահաշիվների և բյուջետային հայտերի մշակման ու ներկայացման ապահովումը, կառուցվածքային ստորաբաժանումների ֆինանսական գործունեության մասին հաշվետվությունների ամփոփմանն առնչված հարաբերությունների կարգավորումը, կառուցվածքային ստորաբաժանումների հաշվապահական հաշվառման կազմակերպման և վարման ապահովումը, պահպանման ծախսերի գործընթացին համապատասխան նորմատիվ կարգավորման մեթոդական ապահովման կազմակերպումը, միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը, կառուցվածքային ստորաբաժանումների ապրանքանյութական արժեքների հաշվառումը` պլանավորված ցուցանիշներին համապատասխան և այլն:
Վարչության ղեկավարումն իրականացնում է վարչության պետ-գլխավոր ֆինանսիստը, ում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ՀՀ պաշտպանության նախարարը: Վարչության պետը հաշվետու է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին: